Ճամբարային քրոնիկոն

Ճամբարականներով այսօր օրը սկսեցինք մարմնամարզությամբ, հետո ֆուտբոլ խաղացինք: Օրը շատ շոգ էր և լողը զովանալու ու ճամբարն իր ամբողջ հմայքով վայելելու լավագույն միջոցն էր:Լողացինք,խաղացինք, հետո երեկվա գնած մթերքներով պիցցա պատրաստեցինք: Այսօր նաև ազգային պարերգ ենք սովորել և անգլերեն նոր խաղ:

Տե՛ս այստեղ.

Ավելին․․․

Ճամբարային առօրյա

Ճամբարականներն այս առավոտ օրը սկսեցին միջավայրի խնամքով՝ ջրեցին ու խնամեցին սենյակային բույսերը, կարգի բերեցին միջավայրը: Նախորդ օրը խմբով քննարկել էինք և ընտրել գործունեությունների մի քանի տեսակ, որով ճամբարականներն առավել շատ էին հետաքրքրված և ցանկություն հայտնեցին հենց այդ գործունեություններով էլ զբաղվել:

Տե՛ս այստեղ.

Ավելին․․․

Ճամբարային օրվա քրոնիկոն

Լրացուցիչ կրթության ճամբարի հերթական շաբաթը սկսվեց Մայր դպրոցի տեխնոլոգիական բացօդյա լաբորատորիայում, որտեղ ճամբարականները զբաղվեցին կավագործությամբ և բատիկայով:Հետո մարզվեցինք, լողացինք, շախմատ ու թենիս խաղացինք,հեծանիվ վարեցինք,խնամեցինք շրջակա միջավայրը:

Տե՛ս այստեղ.

Ավելին․․․