Բաժին 4-2 դասարան

Ծաղկաքաղ չորրորդցիների մայրենի լեզվի ավարտական ստուգումից

Ծաղկաքաղը՝ «Խոշորացույց»-ում:
Ուսուցիչներ՝ Մարգարիտ Հարությունյան, Մարինե Ամիրջանյան

 

Ավելին․․․

Ռոդարիական օրեր են մեզ մոտ

«Կարդում ենք Ջաննի Ռոդարի» նախագծի ընթացքում չորրորդ դասարանցիները նախ՝ խճճվեցին իրենց իսկ կազմած Թարս հարցերի ռոդարիական աշխարհում, ապա կարդացին Ռոդարիի ստեղծագործությունները, քննարկեցին ու վերլուծեցին, հետո խմբերի բաժանվեցին, ու ամեն խումբ ընտրեց որևէ ստեղծագործություն և սկսեց պատրաստվել ներկայացման: Ներկայացմանը հրավիրեցին իրենց դասվարին` ընկեր Հռիփսիմեին ու նրա առաջին դասարանցիներին: Ներկայացումից հետո սովորողները կիսվել են իրենց ...

Ավելին․․․

Առաջին անգամ…

Առաջին անգամ ինչ-որ բան անելիս տպավորությունները հաճախ լինում են անմոռանալի: Չապլինի պատումը, թե ինչպես է ինքը հինգ տարեկանում առաջին անգամ բեմ բարձրացել, կարդալուց հետո սովորողները հիշել և գրել են, թե ինչ են իրենք արել առաջին անգամ, որը տպավորվել է: Պատումները՝ «Խոշորացույց»-ում:

Ավելին․․․

Կիրակնօրյա ընթերցանություն

Վախթանգ Անանյանի հետքերով…

Բաժանվեցինք խմբերի, ոմանք էլ ցանկացան մենակ աշխատել, ամեն խումբ ընտրեց Վախթանգ Անանյանի ստեղծագործություններից մեկը ու  սկսեց կարդալ: Կարդալուց հետո ամեն խումբ քննարկեց իր կարդացածն ու հասկացածը, ապա սկսեց հարցեր ու առաջադրանքներ կազմել ստեղծագործության վերաբերյալ: Արդյունքում ստացանք անանյանական ընթերցարան-հարցարան:

Արևելյան դպրոց, 4-2 դասարան

Ավելին․․․

Մայրենի լեզվի օրեր

Բոլորս էլ խոսելիս երբեմն սխալներ ենք  թույլ տալիս, 4-րդցիներով ուշադիր հետևել ենք մեր շրջապատի մարդկանց, հատկապես առանձնացնելու այն սխալները, որոնք շատ ենք թույլ տալիս: Իսկ թե ինչ ստացվեց, կարդացեք «Խոշորացույց»-ում:

Ավելին․․․