Բաժին 1-2 դասարան

Ամառային, լողափնյա, շրջիկ թատրոն. «Էս էն է» խաղ-ներկայացում

Հունիսի 6-ին Արևելյան դպրոցի առաջին դասարանցիները հանդես եկան իրենց ամառային թատերական ներկայացմամբ՝ «Այլընտրանքային կամ շրջիկ թատրոն» նախագծի շրջանակում:

Ավելին․․․

Հրավերք

«Այլընտրանքային կամ շրջիկ թատրոն» նախագիծ

Արևելյան դպրոցի առաջին դասարանցիները հունիսի 6-ին՝ ժամը՝ 11.00-ին, հրավիրում են Արևելյան լողափի ամառային թատրոն՝ դիտելու «Էս էն է» խաղ-ներկայացումը: Սիրով սպասում ենք:

Հասցե՝ ք. Երևան, Ա. Բաբաջանյան 47/1

Ավելին․․․

Հաղորդում են Հրազդանի կիրճից

Առաջին դասարանցիները «Գետը քաղաքում» նախագծի շրջանակում այցելեցին Մանկական երկաթուղի, ծանոթացան Հրազդան գետի հետ, մաքրեցին մի փոքր հատված: Իրենց սովորած-յուրացրածի մասին պատմում են Նոր ռադիոյի եթերում:

      Բզեզ ռադիո
Ավելին․․․

Պլանշետը (նեթբուք-նոթբուքը) որպես ընթերցանության գործիք առաջին դասարանում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր դպրոցում իրականացվում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը, ուսուցումը կազմակերպվում է նախագծերով՝ ըստ ուսումնական օրացույցի: Սովորողի ուսումնական առօրյան ներառում է ուսումնական գործունեության տարբեր ձևեր՝ ընթերցանություն, բանավոր մաթեմատիկա, լող, ճամփորդություն, նկարչություն, տեխնոլոգիա, պար, երգ… Սովորողն իր ուսումնական գործունեության ընթացքում կիրառում-օգտագործում է տարբեր ուսումնական գործիքներ՝ պլանշետ, նեթբուք-նոթբուք, վրձին, հեծանիվ, շախմատ, սովորում-աշխատում է բակում, պարտեզում, դպրոցում կամ տանը:

Ավելին․․․

Դավիթի ծննդյան տոնը, անհատական ցուցահանդեսն ու նվերները

Եռալեզու ռադիոթատրոն ռադիո «Բզեզի» եթերում

Առաջին դասարանցիները ընկեր Անահիտի, միսս Անիի ու Գայանե Գամլետովնայի հետ միասին ներկայացնում են Հովհաննես Թումանյանի «Էս էն է» ստեղծագործությունը երեք լեզուներով՝ հայերեն, անգլերեն ու ռուսերեն:

Ավելին․․․

Թումանյանը ընտանիքում

Առաջին դասարանցիներն ու իրենց ընտանիքները ներկայանում են թումանյանական թատերական ներկայացումներով, դերային ընթերցումներով՝ ներկայացնելով թումանյանական տարբեր ստեղծագործություններ:

Դավիթ Թադևոսյան  և մայրիկ «Բարեկենդանը». ընտանեկան տիկնիկային թատրոն

Գագիկ Ղազարյան, Լիլիթ Ղազարյան և մայրիկ «Թումանյանի ծննդյան օրը ընտանիքում»

Վաչե Հովհաննիսյան, մայրիկ, քույր-եղբայրներ «Շունն ու կատուն». խաղ-ներկայացում

Վաչե Գևորգյան և մայրիկ «...

Ավելին․․․