Բաժին 1-5-րդ դասարաններ

Ուսումնահայրենագիտական ճամփորդություն դեպի Սևան, Մաշտոցներ

Համերգ-ներկայացման հրավեր

Հունիսի 12-ին՝ ժամը 18:00, կրթահամալիրի Մարմարյա սրահում տեղի կունենա Արևելյան դպրոցի «Գեղարվեստը կրթահամալիրում» խորագրով «Արևելյան կողմն աշխարհի խաղաղություն թող ըլլա» համերգ-ներկայացումը, որին կմասնակցեն Արևելյան դպրոցի 1-5-րդ դասարանի սովորողները, ուսուցիչներն ու ծնողները:

Ձեզ ենք ներկայացնում առաջին դասարանցիների ջոկատի հրավեր-տեսահոլովակը:

Ավելին․․․

Թե ի՞նչ պատահեց, երբ Արևելյան դպրոցի առաջին դասարանցիների ջոկատը հայտնվեց Անգլիական այգում

Այսօր «Առաջին դասարանցիների ռադիոյի» ճամբարային լրագրողները եղան Անգլիական այգում: Շրջեցին, լուսանկարեցին, հետո փորձեցին անցորդների հետ զրույցի բռնվել՝ պարզելու համար, թե ինչպե՞ս են երևանցիներն անցկացնում ամառը:

Տե՛ս այստեղ.

Ավելին․․․

Ամառային, լողափնյա, շրջիկ թատրոն. «Էս էն է» խաղ-ներկայացում

Հունիսի 6-ին Արևելյան դպրոցի առաջին դասարանցիները հանդես եկան իրենց ամառային թատերական ներկայացմամբ՝ «Այլընտրանքային կամ շրջիկ թատրոն» նախագծի շրջանակում:

Ավելին․․․

Առաջին դասարանցիները նկարահանվում են «Արևելյան կողմ աշխարհի խաղաղություն թող ըլլա» համերգ-ներկայացման գովազդային տեսահոլովակում

Հունիսի 12-ին, ժամը 18:00, կրթահամալիրի Մարմարյա սրահում տեղի կունենա  « Գեղարվեստը կրթահամալիրում» նախագծով  «Արևելյան կողմ աշխարհի խաղաղություն թող ըլլա» համերգ-ներկայացումը, որին կմասնակցեն Արևելյան դպրոցի 1-5 դասարանի սովորողներն, ուսուցիչներն ու ծնողները:

Առաջին դասարանցիներն այսօր շատ լուրջ գործով էին զբաղված՝ իրենց պատրաստած տիկնիկների հետ միասին նկարահանվում էին համերգ-ներկայացման գովազդային տեսահոլովակում:

Տեսահոլովակի պրեմիերան՝ շուտ...

Ավելին․․․

Հրավերք

«Այլընտրանքային կամ շրջիկ թատրոն» նախագիծ

Արևելյան դպրոցի առաջին դասարանցիները հունիսի 6-ին՝ ժամը՝ 11.00-ին, հրավիրում են Արևելյան լողափի ամառային թատրոն՝ դիտելու «Էս էն է» խաղ-ներկայացումը: Սիրով սպասում ենք:

Հասցե՝ ք. Երևան, Ա. Բաբաջանյան 47/1

Ավելին․․․

Ծաղկաքաղ չորրորդցիների մայրենի լեզվի ավարտական ստուգումից

Ծաղկաքաղը՝ «Խոշորացույց»-ում:
Ուսուցիչներ՝ Մարգարիտ Հարությունյան, Մարինե Ամիրջանյան

 

Ավելին․․․