Բաժին Ամառային ուսումնական ճամբար 2017

Թե ի՞նչ պատահեց, երբ Արևելյան դպրոցի առաջին դասարանցիների ջոկատը հայտնվեց Անգլիական այգում

Այսօր «Առաջին դասարանցիների ռադիոյի» ճամբարային լրագրողները եղան Անգլիական այգում: Շրջեցին, լուսանկարեցին, հետո փորձեցին անցորդների հետ զրույցի բռնվել՝ պարզելու համար, թե ինչպե՞ս են երևանցիներն անցկացնում ամառը:

Տե՛ս այստեղ.

Ավելին․․․

Ամառային, լողափնյա, շրջիկ թատրոն. «Էս էն է» խաղ-ներկայացում

Հունիսի 6-ին Արևելյան դպրոցի առաջին դասարանցիները հանդես եկան իրենց ամառային թատերական ներկայացմամբ՝ «Այլընտրանքային կամ շրջիկ թատրոն» նախագծի շրջանակում:

Ավելին․․․

Ամառային տեխնոլոգիական բաց ճամբար. հունիսի 12-16

Հունիսի 12-16

Ճամբարի պատասխանատու՝ Աննա Ստեփանյան: 

 Հունիսի 12-16-ը կրթահամալիրի Արևելյան դպրոցը աշխատում է որպես ամառային տեխնոլոգիական ճամբար:

Ամառային ճամբարին մասնակցությունը բաց է, կարող են մասնակցել նաև  տարատարիք սովորողներ հանրապետության այլ դրոցներից, արտերկրից:

Ավելին․․․

Առաջին դասարանցիները նկարահանվում են «Արևելյան կողմ աշխարհի խաղաղություն թող ըլլա» համերգ-ներկայացման գովազդային տեսահոլովակում

Հունիսի 12-ին, ժամը 18:00, կրթահամալիրի Մարմարյա սրահում տեղի կունենա  « Գեղարվեստը կրթահամալիրում» նախագծով  «Արևելյան կողմ աշխարհի խաղաղություն թող ըլլա» համերգ-ներկայացումը, որին կմասնակցեն Արևելյան դպրոցի 1-5 դասարանի սովորողներն, ուսուցիչներն ու ծնողները:

Առաջին դասարանցիներն այսօր շատ լուրջ գործով էին զբաղված՝ իրենց պատրաստած տիկնիկների հետ միասին նկարահանվում էին համերգ-ներկայացման գովազդային տեսահոլովակում:

Տեսահոլովակի պրեմիերան՝ շուտ...

Ավելին․․․