Բաժին Ամառային ուսումնական ճամբար 2017

Ճամբարականները բնագիտության լաբորատորիայում

Այսօր ճամբարականները եղան Քոլեջի բնագիտության լաբորատորիայում՝ ծանոթացան բույսերին ու այն կենդանիներին, որոնց մեծ սիրով խնամում են տիկին Շողիկն ու իր սովորողները: Առաջին անգամ սուրճի ծառ տեսան, այն էլ՝ սուրճի հասած հատնիկները վրան:

Տե՛ս այստեղ.

Ավելին․․․

Լողափնյա բնագիտական փորձեր

Ճամբարային շաբաթը, ինչպես նախատեսել էինք, բնագիտական փորձերի շաբաթ էր:Սպիրտոս ու կալցիով,քացախով,սոդայով ու գույներով տարբեր փորձեր էին կատարում ճամբարականները:

Տե՛ս այստեղ.

Ավելին․․․

Առաջին դասարանցիների ամառային ճամբար.օր երկրորդ

Ճամբարի երկրորդ օրն էլ սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով՝ երգեցինք, պարեցինք, շարունակեցինք ծանոթացման խաղ-սարդոստայնը, ամրապնդեցինք նախորդ օրը սովորած Աթաբեկ Խնկոյանի «Աքաղաղն ու կտուրը» բանաստեղծությունը: Այնուհետև մեր ճամբարականները պատրաստեցինք գունավոր թղթերով նավակներ, նավակներին անուններ տվեցինք ու բաց թողեցինք լողավազանի մեջ։ Ճամբարականները մարզվեցին, ցնցուղ ընդունեցին ու սկսեցին լողալ: Արևային լոգանքից հետո համտեսեցինք թխվածքաբլիթ :

Ավելին․․․

Ճամբարային օրագիր

Արևելյան դպրոցի ճամբարականներով օրը սկսեցինք բակում՝ վարպետ Կարոյի հետ ջրեցինք ծաղիկները:Հետո շենքի ներսում եղած բույսերը ջրեցինք ու խնամեցինք:Այս շաբաթ որոշել ենք լողափնյա բնագիտական փորձեր անել: Այսօր գունափորձն էր:

Կարդա՛ այստեղ.

Ավելին․․․

Առաջին դասարանցիների մուտքի ճամբար. հուլիսի 3-4-ը

Ողջո~ւյն, սիրելի առաջին դասարանցի…
Արևելյան դպրոցի առաջին դասարանի պայամանգիր են կնքել 45 սովորող, դպրոց մուտքը սկսվում է ճամբարային քառօրյա ճամբարով: Ճամբարի երկու օրը՝ հուլիսի 3-ին, 4-ին, իսկ մյուս երկուսը՝ օգոստոսին, նախապատրաստվում ենք ուսումնական օրացույցով նախատեսված սեպտեմբերի 4-ի կրթական շքերթին:

Ավելին․․․