Կայքի պահոց

Ուսումնական ձմեռ

Ողջույն։ Եթե դու կարդում ես սա, ուրեմն ուզում ես իմանալ, թե ի՞նչ եմ կարդացել ես։ Լավ կասեմ, ես կարդացել եմ «Գիտադարան» և «Ա․ Խնկոյան»-ի առականին։ Եկեք սկսենք գիտադարանից…

Իր կարդացած գրքերն է ներկայացնում Օֆելյա Անդրեասյանը

Ավելին․․․

Ուսումնական ձմեռ՝ Կարդում եմ և առաջարկում եմ կարդալ

Մի քանի օր է, որ ես կարդում եմ «Ֆերդինանդ անունով թռչող վիշապը» գիրքը: Գրքի հեղինակն է Սամսոն Միքայելի Ստեփանյանը: Նկարազարդել է գիրքը Գագիկ Ռաֆայելի Բաբայանը: Շատ հետաքրքիր, ուրախ, ծիծաղելի պատմություն է: Պատմությունը կազմված էր տարբեր մասերից:
Այս բոլոր մասերից մի քանիսը հեքիաթներ են, բայց հեղինակը այնպես է փոխել, կարծես նա է գրել այդ հեքիաթները: Բոլոր հատվածները անկրկնելի էին ինձ համար: Երբ սկսում էի կարդալ, չէի կարողանում կտրվել կարդալուց:...

Ավելին․․․

Հրավեր

Հարգելի տիար Բլեյան, դեկտեմբերի 27-ին՝ ժամը 10:00, սիրով հրավիրում ենք Արևելյան դպրոց՝ զրուցելու, ամփոփելու անցնող տարին:
Հանդիպումը` մեր գունառատ, տրամադրող բուխարու շուրջը:

Հարգանքով և սիրով՝ Արևելյան դպրոցի «Խոշորացույց» ամսագիր և ռադիոներ

Ավելին․․․

2017-ն ու ես

Ուզում եմ պատմել  2017թ․-ի իմ ձեռքբերումների և այլ իրադարձությունների մասին։ Այս տարին լի էր շատ հետաքրքիր և շատ դժվար պահերով։  Այս տարի ինձ համար բացահայտեցի ընթերցանության հաճույքը։

Տարին ամփոփում է Սոնա Մեհրաբյանը, ամբողջական նյութը՝ բլոգում

Ավելին․․․

2017 թվականն ու ես

Ամենավառ հիշողությունը  իմ փոքրիկ եղբոր  ծննդյան տարեդարձն էր՝  դեկտեմբերի տասնչորսին: Շատ արագ անցավ 2017 թվականը: Ես հասցրեցի շատ լավ և վատ գնահատականներ ստանալ:

Տարին ամփոփում է Արփինե Խաչատրյանը, ամբողջական նյութը՝ բլոգում

Ավելին․․․

«Սասունցի Դավիթը» նախագծի ընթացքից

Արևելյան դպրոցի 4-րդ դասարանցիների հետ ամանորյա տրամադրությամբ շարունակում ենք կարդալ «Սասունցի Դավիթը», քննարկում, ուրախանում, տխրում ու բարկանում, ոգևորվում ու հպարտանում հերոսներով…Ավելին՝ «Խոշորացույց»-ում:

 

 

Ավելին․․․

Հաջողություն 2017թվական

2017թ. ինձ համար շատ լավ տարի էր: Իմ երազանքները կատարվում էին, նախ՝ ես գնացի կիթառի, ունեցա իմ սեփական կիթառը: Դեկտեմբեր ամսին Չայկովսկու անվան դպրոցում ես առաջին իմ համերգը ունեցա: Այս տարի դեկտեմբերի 26-ին առաջին անգամ ես իմ ընկերներ Արսենի ու Աշոտի հետ երգելու ենք ամանորյա միջոցառմանը, այդ օրը  նաև կիթառ եմ նվագելու: Այս տարի ավելի լավ սկսեցի դասերս պարապել:

Տարին ամփոփում է Արեգ Հակոբյանը, ամբողջական նյութը՝ բլոգում

Ավելին․․․

2017 թվականը ու ես

2017 թվականը  ճանապարհորդություններով լեցուն տարի էր, և տարվա առաջին երկիրը, որ ես այցելեցի Եգիպտոսն էր: Մենք Եգիպտոսում շատ լավ ժամանակ անցկացրինք, տեսանք Կարմիր  ծովը և սուզանավով խորանալով ծովի ամենախորքերը, տեսանք  հազվադեպ հանդիպող ջրային բույսեր և ձկներ:
Հիմա արդեն տարվա վերջն է, և ես արդեն նամակ եմ գրել Ձմեռ պապիկին, տոնածառը զարդարել եմ և սպասում եմ Նոր տարուն:

Տարին ամփոփում է Շահանե Հովսեփյանը, ամբողջական նյութը՝ բլոգում

Ավելին․․․

2017 թվականն ու ես

Այս տարի  ինձ համար եղել են ուրախ,  հետաքրքիր և նույնիսկ տխուր պահեր։
Ես ավելի մտերմացա իմ դասարանցիների հետ, որի համար շատ ուրախ եմ։ Սիրում եմ ընկերներիս հետ ժամանակ անցկացնել։ Նրանց հետ նույնիսկ չեմ նկատում , թե ինչպես են անցնում ժամերը։ Շատ կցանկանայի , որ մայրիկս ինձ համար շնիկ գներ, բայց դեռ չեմ կարողանում համոզել նրան։

Տարին ամփոփում է Սյուզաննա Գրիգորյանը, ամբողջական նյութը՝ բլոգում

Ավելին․․․