Կայքի պահոց

Այսօր շատ զվարճալի օր էր

IMG_20180108_135808Հունվարի 8 – ին սկսվեց մեր ձմեռային ճամբարը: Արևելյան դպրոցի դասարանները բաժանվեցին ջոկատների: Մենք 2 -րդ ջոկատում էինք: Մեր ջոկատի  պատասխանուտուն Մարինե Ամիրջանյանն է

Ամբողջական տեքստը՝ «Խոշորացույց»-ում:

Ավելին․․․

Ուսումնական ձմեռ՝ ինչուները շարունակվում են

«Հարյուր հազար հարց ու պատասխան» էջում կարդացեք՝

էջի լուսանկարը՝ Անի Աթոյանի

Ավելին․․․

Ուսումնական ձմեռ

Ողջույն։ Եթե դու կարդում ես սա, ուրեմն ուզում ես իմանալ, թե ի՞նչ եմ կարդացել ես։ Լավ կասեմ, ես կարդացել եմ «Գիտադարան» և «Ա․ Խնկոյան»-ի առականին։ Եկեք սկսենք գիտադարանից…

Իր կարդացած գրքերն է ներկայացնում Օֆելյա Անդրեասյանը

Ավելին․․․

Ուսումնական ձմեռ՝ Կարդում եմ և առաջարկում եմ կարդալ

Մի քանի օր է, որ ես կարդում եմ «Ֆերդինանդ անունով թռչող վիշապը» գիրքը: Գրքի հեղինակն է Սամսոն Միքայելի Ստեփանյանը: Նկարազարդել է գիրքը Գագիկ Ռաֆայելի Բաբայանը: Շատ հետաքրքիր, ուրախ, ծիծաղելի պատմություն է: Պատմությունը կազմված էր տարբեր մասերից:
Այս բոլոր մասերից մի քանիսը հեքիաթներ են, բայց հեղինակը այնպես է փոխել, կարծես նա է գրել այդ հեքիաթները: Բոլոր հատվածները անկրկնելի էին ինձ համար: Երբ սկսում էի կարդալ, չէի կարողանում կտրվել կարդալուց:...

Ավելին․․․

Հրավեր

Հարգելի տիար Բլեյան, դեկտեմբերի 27-ին՝ ժամը 10:00, սիրով հրավիրում ենք Արևելյան դպրոց՝ զրուցելու, ամփոփելու անցնող տարին:
Հանդիպումը` մեր գունառատ, տրամադրող բուխարու շուրջը:

Հարգանքով և սիրով՝ Արևելյան դպրոցի «Խոշորացույց» ամսագիր և ռադիոներ

Ավելին․․․

2017-ն ու ես

Ուզում եմ պատմել  2017թ․-ի իմ ձեռքբերումների և այլ իրադարձությունների մասին։ Այս տարին լի էր շատ հետաքրքիր և շատ դժվար պահերով։  Այս տարի ինձ համար բացահայտեցի ընթերցանության հաճույքը։

Տարին ամփոփում է Սոնա Մեհրաբյանը, ամբողջական նյութը՝ բլոգում

Ավելին․․․

2017 թվականն ու ես

Ամենավառ հիշողությունը  իմ փոքրիկ եղբոր  ծննդյան տարեդարձն էր՝  դեկտեմբերի տասնչորսին: Շատ արագ անցավ 2017 թվականը: Ես հասցրեցի շատ լավ և վատ գնահատականներ ստանալ:

Տարին ամփոփում է Արփինե Խաչատրյանը, ամբողջական նյութը՝ բլոգում

Ավելին․․․

«Սասունցի Դավիթը» նախագծի ընթացքից

Արևելյան դպրոցի 4-րդ դասարանցիների հետ ամանորյա տրամադրությամբ շարունակում ենք կարդալ «Սասունցի Դավիթը», քննարկում, ուրախանում, տխրում ու բարկանում, ոգևորվում ու հպարտանում հերոսներով…Ավելին՝ «Խոշորացույց»-ում:

 

 

Ավելին․․․

Հաջողություն 2017թվական

2017թ. ինձ համար շատ լավ տարի էր: Իմ երազանքները կատարվում էին, նախ՝ ես գնացի կիթառի, ունեցա իմ սեփական կիթառը: Դեկտեմբեր ամսին Չայկովսկու անվան դպրոցում ես առաջին իմ համերգը ունեցա: Այս տարի դեկտեմբերի 26-ին առաջին անգամ ես իմ ընկերներ Արսենի ու Աշոտի հետ երգելու ենք ամանորյա միջոցառմանը, այդ օրը  նաև կիթառ եմ նվագելու: Այս տարի ավելի լավ սկսեցի դասերս պարապել:

Տարին ամփոփում է Արեգ Հակոբյանը, ամբողջական նյութը՝ բլոգում

Ավելին․․․