Ամառային ուսումնական բաց ճամբար. հավեսի հունի՜ս…

մայիսի 29-ից հունիսի 9-ը

Ուսումնական պլանով,  ուսումնական օրացույցով որոշված մայիսի 29-ից հունիսի 9 Արևելյան  դպրոցը աշխատում է որպես ամառային ուսումնահետազոտական ճամբարներ..

Ավելին․․․

Գունավոր գնացք

Ընկեր Սաթենիկի սովորողները այսօր գնացել են Մանկական երկաթգիծ: Երկարացված օրվա ընթացքում նրանք պատմում էին իրենց ուրախ օրվա մասին: Հինգերորդցի Էլլան որոշեց ռադիոլուր պատրաստել նրանց տպավորությունների մասին: Էլլային միացավ Միքայելը:

      Գունավոր գնացք
Ավելին․․․

Մի խաղի պատմություն

Հեղինակ՝ Աննա Հայրոյան
Արևելյան դպրոցի նախակրթարանի 2-4 տարեկանների խմբում ամեն ինչն էլ կարող է վերածվել խաղի՝ լինի աթոռ, թե սեղան, գորգ, թե սպասք… Խմբասենյակում ամեն ինչ համապատասխանում է երեխայի տարիքին, լվացարանը՝ նույնպես: Երեխաները շատ են սիրում ջրի հետ խաղալ. սովորում ենք ինքնուրույն օգտվել ծորակից՝ ջուր ենք խմում, սիրում ենք զբաղվել այն ամենով, ինչը կապված է ջրի հետ՝ ծաղիկներն ենք  ջրում, լվացվում, երբեմն էլ ոտքից գլուխ թրջվում: Շատ լավ է. ջուրը ուրախություն ու թարմություն է բերում, բայց և հետևողականորեն փոխում ենք շորերը, փռում, չորացնում, դարձյալ խաղի վերածելով ամեն բան: Այսպես  ծնվեցին մեր «Մեծ լվացք» ու «Խաղ ամրակներով» խաղերը: Մի անգամ երեխաները վերցրին թասերը, մեջը ջուր լցրեցին, սկսեցին լվանալ իրենց գուլպաները: Արմենն ասաց...

Ավելին․․․

Մենք Ժողովրդական Արվեստի թանգարանում

Մայիսի 23-ին այցելեցինք Ժողովրդական Արվեստի թանգարան: Մեզ հետ էին  ընկեր Մարինեն, ընկեր Իվետան և 5-րդ դասարանցիները։ Ընկեր Իվետան ուղեկցեց 5-րդ դասարանցիներին, իսկ ընկեր Մարինեն՝ մեզ։ Մեր էքսկուրսավարը ընկեր Գրիգորն էր։ Ընկեր Գրիգորը շատ բարի, հաճելի և հյուրասեր մարդ էր։ Առաջին սենյակում ամեն ինչը փայտից էր։ Այդ սենյակում մենք տեսանք լիքը հետաքրքիր փայտե իրեր, օրինակ՝ աղամանը, որը հիշեցնում էր իրար վրա նստած մի քանի թռչուններ։ Տեսանք նաև նախշազարդ սկուտեղներ, գավաթներ, դաջեր, հսկա նախշազարդ շերեփներ, գրքի կազմեր և տարբեր խոհանոցային իրեր։ Հաջորդ սենյակում մետաղյա իրեր էին, որոնք գեղեցիկ քանդակված էին։ Մենք տեսանք շատ տարբեր  գեղեցիկ զարդեր՝ գոտիներ, վզնոցներ, մատանիներ և ապարանջաններ։ Այս սրահում ցուցադրում էին նաև ազգային տարազներ։...

Ավելին․․․

Վարպետության դասը վարում է Սոմայի հայրիկը

Ուրցաձորյան մեր ճամփորդության ընթացքում եղանք Սոմայի պապիկի տանը, որտեղ պարզվեց, որ գտնվում է «Արօր»մշակութային կենտրոնը: Շատ հետաքրքիր միջավայր էր: Այնտեղ շատ հին կահույք, կենցաղային իրեր կային, որոնց մասին մեզ մեծ սիրով պատմեց Սոմայի հայրիկը: Հետո բակում առաջարկեց կավագործությամբ զբաղվել: Կավե տարբեր իրեր պատրաստեցինք Համբարձման թեմայով,որից հետո շրջեցինք այգում և ծանոթացանք պտղատու ծառատեսակներին: Պապիկի խեղճ ճուտիկների հոգին մի լավ հանեցինք, թութ, կեռաս, ծիրանի ցոգոլ կերանք, ֆուտբոլ խաղացինք,ծաղիկներ հավաքեցինք և շատ գոհ ու բավարարված, վերադարձանք դպրոց:...

Ավելին․․․