Համբարձումը մոտ է…

Համբարձման ծեսը Արևելքում
Մայիսի 17, ժամը 10:00

10:00- 10:40 խմբերը դրուս են գալիս դեպի Արևելյան լանջերը
Յուրաքանչյուր խումբ ունի իր վիճակի սափորը, Ծաղկամայր տիկնիկի պատրաստում, ծաղկեպսակները, ծղոտե զամբյուղ՝ մրգերով և այլ հյուրասիրություններով: Յուրաքանչյուր խումբ նստում է շրջանաձև. Ծաղկամայրը, վիճակի սափորով բերողը, Հասիկը նստում են շրջանի մեջտեղում: Երգում են վիճակի երգեր, խաղիկներ…
«Հարսիկը» վիճակի սափորից հանում է որևէ իր: «Ծաղկամոր» տիկնիկը բռնած երեխան ծղոտե զամբյուղից որևէ միրգ կամ քաղցրավենիք վերցնելով, տալիս է այդ իրը դրած երեխային: Եթե երգի ընթացքում բոլորը չեն հասցնում հանել վիճակ, նորից են երգում ու շարունակում վիճակ հանելու արարողությունը: Բոլորին վիճակ հանելուց հետո, կանգնում են շրջանաձև և պարում ազգային պար:
Համբարձման երգեր
Ջան, վիճակ, ջան, ջան
«Համբարձման անուշ գիշեր է» ,
«Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն»
Հեր իմ նազան…
Վիճակի խաղիկներ
Համբարձման խաղ. «Ծաղիկներ,մեղուներ, բզեզներ, թիթեռներ»

Թողնել մեկնաբանություն