Հաշվետվություն


Հանրապետության նախապրոցական հաստատությունների աշխատողների

5-օրյա վերապատրաստում

Հունվարի 22-26

 

2018թ. Հունվարի 22-26-ը կրթահամալիրում իրականացվեց հանրապետության նախադպրոցական հաստատությունների աշխատողների հնգօրյա վերապատրաստման  առաջին փուլը: 47 վերապատրաստվողներից 12-ը`տնօրեն ու մեթդիստներ, 6-ը՝ երաժշտության դաստիարակ, 29-ը դաստիարակ: Առաջին փուլի 5-օրյա վերապատրաստում-նախագիծը հեղինակային կրթական ծրագրի «Իսկական հարսանիք. դպրոցը ծեսի բաց լաբորատորիան» էր:: Մշակվել է 5-օրյա վերապատրաստման մոդուլը, ներակայացվել է կրթահամալիրի մանկավարժության կենտրոն, որը հրապարակվել է վերապատրաստումից մեկ շաբաթ առաջ: Մասնակիցները գրանցվել են էլեկտրոնային կամ պաշտոնական նամակով: Վերապատրաստվել:
Ամեն օր «Բարեկանություն» բլոգում հրապարակվել է վերապատրաստման մանրամասն ծրագիրն ու  լուսաբանումը:Հրապարակված մոդուլի նախագծերը իրականացրել են կրթահամալիրի դպրոց-պարտեզների, քոլեջի դաստարակները, դպրոցների ղեկավարները, տեխնոլոգիայի, երաժշտության դաստիարակները: 47 մասնակիցները բաժանվել են աշխատանքային խմբերի, ըստ աշխատանքային ցուցակի խմբերի ամեն օր եղել են մի կրթահամալիրի 4 դպրոց-պարտեզներում, քոլեջում…
Նախորդ վերապատրաստումներին  խումբը 5 օր աշխատում էր նույն հաստատատությունում, կարծում եմ այս ձևը ավելի արդյունավետ է, մասնակիցը ավելի ամբողջական է տեսնում ծրագիրը, հասցնում են նաև դաստիարակների բլոգները ավելի մանրամասն նայել, միասին նախապատրաստվում էին հաջորդ օրվա անելիքը, օրվա լուսաբանումն էին անում…Այսպիսի կազմակերպումը բարեկամությունը է դառնում, որը շարունակվում է նաև վերապատրաստումից հետո… Առաջարկում եմ 2-րդ փուլում այս կազմակերպումը նկատի ունենալ…

Օրվա լուսաբանման ամփոփման պատասխանատու՝ Գոհար Բալջյանը, ամեն օր ժամը 14:30 մասնակիցների ներկայացնում էր օրվա խրոնիկան բոլոր դպրոց-պարտեզներից: Այս փուլում ավել համակարգված էր նաև օրվա ամփոփում քննարկումը.  Յուրաքանչյուր օրվա թեման հրապարակվում էր նախօրոք, մասնակիցները գալիս էին հարցերով, առաջարկներով, ելույթներով…
– Դպրոց-պարտեզ հաստատություն
– Սանի ինքնուրույնությունը բաց համակարգում
– Սննդի կազմակերպումը, խոհանոցը ուսումնական միջավայր
– պարապմոնքների կազմակերպման հեղինակային ծրագրի այլընտրանքը

Քննարկման համար մասնակիցներին առաջակվել է ընթերցարան «Դպիր» էլեկտրոնային ամսագրից:

Առաջարկում եմ «Բարեկամություն» բլոգում վերապատրաստումները խմբավորել ըստ փուլերի, օրինակ 2018թ. առաջին փուլի մոդուլը, լուսաբանումները մի էջում հավաքվեն, 2-րդ փուլը՝ առանձին լինի, այդպես շարոււնակ…
Վերապատրաստման հինգերորդ օրը սկսել ենք «Սուրբ Երրորդություն» եկեղեցում օրհության հոգևոր երգերով: Վերապատրաստվողները  Մարմարյա սրահում մասնակցեցին «Հայ-վրացական հարսանիքին»:

Բոլոր մասնակիցներին կրթահամալիրի գրադարանը նվիրել  «Երգարան» ուսւոմնական ձեռնարկը, «Կաքավի» սկավառակը իսկ մանկավարժության կետրոնը բոլորին հանձնել է  մասնակցության վկայակայագրեր…
Վերապատրաստման լուսաբանման ամբողջական փաթեթը բլոգում:

Վերապատրաստման համակարգող՝        Նաիրա Նիկողոսյան

Թողնել մեկնաբանություն