«Սովորող-սովորեցնող»ուսումնական նախագիծ. պարերեգերի համատեղ ուսուցում

Այսօր մեզ հյուր էր եկել Հարավային դպրոցի 2-րդ դասարանցիների ջոկատը: Նրանք Արևելյան դպրոցի 2-րդ դասարանցի ճամբարականներին նոր պարերգ սովորեցրին, միասին խաղեր խաղացինք, նույնիսկ տանգո պարեցինք:

Երկու ջոկատների վաղեմի համագործակցությունը շարունակվում է: Այս անգամ հանդես կգան պարերգերի ուսուցման և տարածման նախագծով: Օրեր անց միասին կմեկնեն ուսումնական ճամփորդության դեպի Մուղնի, որտեղ տարիքակիցներին կսովորեցնեն համատեղ սովորած պարերգը, կշրջեն Մուղնիում, Մուղնու դպրոցում, կլինեն Սուրբ Գևորգ եկեղեցում:

Տե՛ս այստեղ.

Թողնել մեկնաբանություն