Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում

Ճամփորդական նախագիծ

Ճամփորդական ֆլեշմոբ

Ծրագրել էինք այցելել Մեծ վարպետի թանգարան-արվեստանոց։
Համացանցից նյութեր էինք առանձնացրել, ճամփորդական ֆլեշմոբ էինք կազմել և լուծել։ Թանգարանի ճանապարհը նույնպես ուսումնական դարձրինք` Անդրանիկի փողոցից  մինչև Սարյան փողոց ընկած ճանապարհահատվածը փողոց առ փողոց թվարկեցինք, արձանագրեցինք բոլոր նշանակալի շենքերն ու շինությունները։
Թանգարանում մեզ ջերմ ընդունեցին՝ Սարյանի տունը խիստ հյուրընկալ էր և սրտաբաց։
Սովորողները ծանոթացան նկարչի կյանքին, նրա ստեղծագործության ժանրերին և գունային գամմային։ Վերջին սրահում, ուր գտնվում էր նկարչի արվեստանոցը, սովորողները տեսան նկարչի վերջին անավարտ կտավը։ Վերջում, կարծես գիտելիքի ամփոփում, աշխատակիցը սովորողներին առաջարկեց թեմատիկ խաչբառ լուծել։ Ի պատիվ մեր սովորողների երկու թիմն էլ հաղթող ճանաչվեց և մեզ պարգևատրեցին։ Նորից հանդիպելու պայմանավորվածություն ձեռք բերեցինք և մեր տպավորությունները դպրոց հասնելուն պես թղթին փոխանցեցինք։

Ֆոտոպատումը տես բլոգում

Պատմում են սովորողները՝
Մարիամ Գևորգյան
Մարի Անանյան
Մանե Մայիլյան
Դավիթ Խուդոյան
Նարեկ Պողոսյան

 

Պատմում և մեջբերում է անում թանգարանի աշխատակիցը․

      Голос 039

Թողնել մեկնաբանություն