Տեխնոլոգիան, կերպարվեստը Արևելյան դպրոցում. ուսումնասիրություն

Մանկավարժության կենտրոն
Կրթահամալիրի տնօրենի առաջարկով անցկացվում է ուսումնասիրություն «Տեխնոլոգիան, կերպարվեստը կրթահամալիրում» թեմայով:

Դպրոցների
 ղեկավար
Արևելյան դպրոցում 4-5-րդ դասարաններում «տեխնոլոգիա», «Դիզայն» ընտրությամբ գործունեությունը դասընթացները վարում են Հասմիկ Թոփչյանը, Թերեզա Թումանյանը:
1-3-րդ դասարաներում ընտրությամբ գործունեությունը՝ վարում է Հասմիկ Թոփչյանը, իսկ տեխնոլոգիան՝ դասվարը:
Սեպտեմբեր-նոյեմբերի տեխնոլոգիական՝ պարտիզապուրակային, միջավայրի ձևավորման և բարեկարգման նախագծերը, արդյունքները
Արևելյան դպրոցում պարտիզապուրակային աշխատանքները կազմակերպվել են փոքր խմբերով. 4-5-րդ դասարններում «Բնագիտություն», «Տեխնոլոգիա», «Հայրենագիտություն» դասընթացներին սովորողները փոքր խմբերով (5-6 սովորող), իրար փոխարինելով գործել են Կրթական պարտեզի բարեկարգմամբ: Սովորողները իրենց ուսումնական բլոգներում ունեն «պարտիզապանի օրագիր» բաժինը, որտեղ պարբերաբար լրացնում են: Սովորողները ունեն նաև գրանցամատյան, որտեղ դասավանդողը գրանցվում է աշխատանքը(տես մատենավարություն բաժնում)
Ենթակայքում կա «Պարտիզապուրակային» բաժին:

  1. Դասավանդողների բլոգների ուսումնասիրություն:
    Տեխնոլոգիա, դիազայնի ընտրությամբ խումբ՝ Հասմիկ Թոփչյան
    Դիզայնի ընտրությամբ խումբ՝ Թերեզա Թումանյան, շաբաթական 4 ժամ
    Հասմիկ Թոփչյանի բոգում կան տարբեր բաժիններ, կան մի քանի նախագծեր, որ ամսից ամիս են գնում, բայց դեռ աշխատանքային փուլւմ են… Նախորդ տարիներին ավելի հետաքրքիր նախագծեր էին արվում, այս տարի Հասմիկի բլոգը, հրապարակված նյութերում ոգեղենությունը պակասում է:
    Թերեզա Թումանյանի բլոգում առանձնացված է Արևելյան դպրոցի ընտրությամբ խմբի բաժինը: Բաժնում չկան սովորողների բլոգների հղումները:
  2. Կերպարվեստի-տեխնոլոգիայի դասավանդողների վարած ուսումնական ճամփորդությունները. նրանց մասնակցությունը այլոց ղեկավարած ճամփորդություններին: (տեղեկանք)

    Երևանյան թափառումներ, քայլարշավ, նկարչական պլեներ
    Ֆոտոպլեներ Հրազդանի կիրճում
  3. Ուսումնասիրության առաջարկ.
    Ուսումնասիրության այս ձևը կարծում եմ, միևնույնն է, սյուբեկտիվ է… Ուսումնասիրության արդյունավետությունը օբյեկտիվությունն է: Միևնույնն է բաց համակարգ է, ուսումնասիրության գործիքները նույնն է, եթե դպրոցների ղեկվար, կազմակերպիչ, գրասենյակի ղեկավարն են ուսումնասիրությունը անում`փոխվեն տեղերով՝ Արևելյան դպրոցը ուսումնասիր Արևմտյան դպրոցը, Արևմտյանը՝ Հյուսիսայինը: Կամ ամեն անգամ աշխատանքային խումբ առանձնացվիր, որի համար լրացուցիչ աշխատանք համարել, որ մասնակցի դասերին, կազմակերպմանը, տեղում ուսումնասիրությունը արվի: Մեկ այլ տարբերակով կարող է ուսումնական աշխատանք դառնալ ավագ դպրոցի սովորողների համար: Կարևոր հմտություն է ուսումնասիրություն իրականացնելը…

Կերպարվեստիտեխնոլոգիայի դասավանդող

Գրասենյակների ղեկավար
ընտրությամբ գործունեությու 1-3-րդ դասարան

ընտրությամն գործունեություն 4-5-րդ դասարան

Ծրագրեր

 1-2 դասարան՝ընտրությամբ գործունեություն
 3 դասարան՝ընտրությամբ գործունեություն
 4-5 դասարան՝ տեխնոլոգիա
 4-5 դասարան՝ ընտրությամբ գործունեություն

Դպրոցի կազմակերպիչ

  • Սովորողների բլոգների ուսումնասիրություն. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին բլոգներում աշխատանքնների հրապարկում, նախագծեր, ցուցահանդեսներին, պլեներներին նախապատրաստում: (տեղեկանք)
    4-5-րդ դասարանցիների հետ որպես ուսումնական նախագիծ սկսել ենք ուսումնասիրությունը: Աշխատում է 2 աշխատանքային խումբ, յուրաքանչյուրում 3-4 սովորող: Մի խումբը աշխատում է 4-րդ դասարանցիների բլոգների, մյուս խումբը` 5-րդ դասարանցիների բլոգների ուսումնասիրությամբ, մշակել ենք ուսումնասիրության էլեկտրնային էջ, որը աշխատանքային խումբը կլրացնի ու կներկայացնի տեղեկանք:

 

 

Թողնել մեկնաբանություն