Երկարացված օրվա ճամբարականների միասնական նախագծեր կամ երկարացված օրվա ճամբարականները ձևավորում են Ձմեռային պարտեզները

 Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի

«Սեբաստացու օրեր. Կրթահամալիրի տոնը» ինձ համար ամենասպասված տոներից է, սպասում եմ այնպես, ինչպես Ամանորին: Նույն՝ ոգևորվածությունը, ովքեր ինձ հանդիպում են այդ օրերին՝ կվկայեն: Այս տոնը ամեն անգամ լավ առիթ է վերանայելու արվածը ու անդրադառնալ անելիքին: «Սեբաստացու օրեր. Կրթահամալիրի տոն 2014-ի» այս տարեգրությունը լրացնել է պետք յուրաքանչյուր տարի, ու երևի, յուրքանչյուր սեբաստացի իրենը: «Սեբաստացու օրեր. Կրթահամալիրի տոն 2017-ին»  ինձ ոգևորել է երկու նախագիծ՝ Արևելքի կրթական Կասկադը և երկրացված օրվա ճամբարները: 

Երկարօրյան լրացուցիչ ծառայություն է համարվում, քաղաքում էլ կան գործող երկարօրյա ծառայություններ, որոնք ուղղված են սոսկ դասապատրաստմանը, որոնք լրացնում կամ շարունակում են անգիրի դպրոցին:
Հեղինակային կրթական ծրագիրը առաջարկում է երկարացված օրվա կազմակերպման, այո՛, այլընտրանքը, որից օգտվում են 400-ից ավելի սովորողներ, ովքեր ապրում են Երևան քաղաքում, կրթահամալիր են գալիս ուսումնական տրանսպորտով, ապրում ու սովորում են մինչև 17:00-ն: Ավանդական երկարօրյան  դարձավ երկարացված օրվա ճամբարներ: Տարիներ առաջ, հիշում եմ, հենց ճամբարից առաջացավ երկարացված օրը:
Կրթահամալիրի երեկարացված օրվա ճամբարները տարատարիք են, որտեղ միասին կազմում են ամենատարբեր նախագծեր, ավագների ու կրտսերների համայնք, որտեղ գործում է «սովորող-սովորեցնող» նախագիծը, միջավայր, որտեղ  բոլորն են սովորող: Ասվածի արդյունք էր «Սեբաստացու օրեր. Կրթահամալիրի տոն 2017-ի» տոնական շաբաթի երկարացված օրվա կրթահամալիրային միասնական նախագծերն ու դրանց կազմակերպումը: Կրթահամալիրի երակարցված օրվա  կազմակերպիչների ամենաչորեքշաբաթյա սեմինար-հավաքի ժամանակ որոշեցինք փորձարկել այս նախագիծը: Կրթահամալիրի յուրաքանչյուր դպրոց-պարտեզ մի գործունեության համակարգող դարձավ:

Հյուսիսային դպրոցը՝ ընթերցանություն, համակարգող՝ Անուշ Աթայան.լուսաբանում
Արևմտյան դպրոց՝ սեղանի ուսումնական խաղեր, համակարգող՝ Սաթեն Օրդյան, լուսաբանում, 1  2
Հարավային դպրոց՝ ինտելեկտուալ խաղեր, համակարգող՝ Թամար Մարիամյան
Արևելյան դպրոց՝ աշնանային վազքի մարաթոն( Նախագիծ,Ծրագիր), համակարգող՝ Քրիստինե Պողոսյան, լուսաբանում, TV

Համակարգող դպրոցի պատասխանատու-կազմակերպիչը իր բլոգում հրապարակեց նախագիծը: Մասնակից դպրոցներում էլ ընտրվեց տվյալ գործունեության պատասխանատուներ, ովքեր իրենց ջոկատներից հավաքեցին դպրոցական խումբ, որը մասնակցեց նշված գործությությանը ու լուսաբանեց: Ամբողջական ներառականություն իրականացնող հեղինակային կրթական ծրագիրն համայնքային է՝ բոլորը ճանաչում են բոլորին. սովորում ենք, աշխատում ենք կրթահամալիրի տարբեր դպրոցներում ու ուսումնական կենտրոններում, բայց ընդհանուր պարապմունքների, այսպիսի նախագծերի, ճամփորդությունների, ուսումնական ավտոբուսով երթերկելու բաց համակարգում մենք, լինելով առանձնահատուկ, մեկ ենք դառնում…

Երկարացված օրվա ճամբարի միասնական նախագիծ առաջարկում եմ նաև դեկտեմբերին, հենց Ամանորյա, Սուրբ  Ծննդյան մի նախագիծ, որով առաջարկում եմ մեր ճամբար-հաստատությունների Ձմեռային պարտեզների ձևավորում: Արդեն ունենք նախորդի փորձը, որն այս անգամ զարգացնում ենք:

Երկարացված օրվա ճամբարականները ձևավորում են Ձմեռային պարտեզները

Յուրաքանչյուր ճամբարի յուրաքանչյուր ջոկատ դեկեմբերից նախագծում, հավաքում է ամանորյա ձևավորումների արդուզարդ Ձմեռային պարտեզների համար:
Նախագծի առաջին փուլ(նոյեմբերի 22-27), դպրոց-պարտեզների կազմակերպիչները, տեխնոլոգները որոշում են Ձմեռային պարտեզի ամանորյա ձևավորման նյութը(մոմլաթ, պլիէթիլային շշեր…)
Նախագծի երկրորդ փուլ(նոյեմբերի 29), կազմակերպիչների սեմինարին քննարկվում է նախագիծ-ձևավորման առաջարկները, սեմինարին մասնակցում են նաև դպրոցների տեխնոլոգները, գեղարվեստի ուսումնական կենտրոնի ղեկավարը:

Նախագծի երրորդ փուլ (դեկտեմբերի 1-11), երկարացված օրվա ճամբարները պատրաստում են Ձմեռային պարտեզների արդուզարդը, ըստ դպրոց-պարտեզների առաջարկած նյութերի:

Նախագծի չորրորդ փուլ (դեկտեմբերի 12-15) Ձմեռային պարտեզների միասնական ձևավորում,
ժամը 15:00-16:00
Դեկտեմբեր 13՝  Արևելյան դպրոց
դեկտեմբերի 14՝ Հյուսիսային դպրոց
դեկտեմբերի 15՝ Արևմտյան դպրոց
դեկտեմբերի 18՝ Հարավային դպրոց
դեկտեմբերի 19՝ Քոլեջ

Յուրաքանչյուր Դպրոց-ճամբար պատրաստում է 5 մեծ տուփ՝ Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային, Քոլեջ: Նշված օրերին կրթահամալիրի դպրոց-պարտեզների երկարացված օրվա ճամբարների  ճամբարականները մի խմբով այցելում են դպրոց-պարտեզ իրենց պատրաստած արդուզարդով ու միասին ձևավորում են Ձմեռային պարտեզը:
Նախագծի իրականացման ընթացքում լուսաբանումը՝ սովորողների ու կազմակերպիչների բլոգներում, իսկ միասնական ձևավորման պատասխանատուն՝ օրվա դպրոց-պարտեզն է:

Դեկտեմբերյան նախագծեր

  • 5 տարեկանների «դեկտեմբերի» ստուգատես
  • «Սասունցի Դավիթ» կրթահամալիրային միասնական նախագիծ. 4-րդ դասարան
  • Ամանորյա ձևավորումներ
  • Ամանորյա ձևավորում. Ձմեռային պարտեզ
  • Ամանորյա տոնախմբություն.
    2-5 տարեկաններ
    1-3-րդ դասարաններ
    «Ավետիս… Christmas…рождество…» համերգ-ներկայաում. «Սեբաստիա» համերգային դահլիճում, 4-5-րդ դասարանցիներ

 

Թողնել մեկնաբանություն