Երբ սովորողն է ընտրում դպրոցը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոցը հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը կազմակերպում է մուտքի աշնանային ճամբար 1-5-րդ դասարանի այն սովորողների համար, ովքեր ուզում են սովորել կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրով:
Ճամբարային գործունեության ընթացքում ոչ սեբաստացի սովորողները կապրեն սեբաստացիների կյանքով, ճամբարային  օրերի արդյունքներով սովորողներին կտրվի մուտքի ճամբարի վկայագիր, որը հնարավորություն է կրթահամալիրում սովորելու համար: Ճամբարին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել էլեկտրոնային հայտը: Հայտերի լրացման վերջնաժամկետը  հոկտեմբերի 28-ն է:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 74.43.80 հեռախոսահամարով:

Մուտքի ճամբարի պարտադիր բաղադրիչներ.

  • մեդիահմտությունների ուսուցում
  •  պարի ուսուցում
  • կավագործություն
  • մարզական
  • ընթերցումներ
  • էկո-նախագծի իրականացում
  • մեդիաուրբաթի մասնակցություն
  • պարտիզապուրակային աշխատանք
  • Ճամփորդությամբ ուսուցում

 

 

Թողնել մեկնաբանություն