Ամռան ամենահետաքրքիր գիրքը

Սիրելի՛ սովորող,  շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա կապակցությամբ:
Հուսով եմ՝ ուրախ ես անցկացրել ամառային արձակուրդներդ և չես մոռացել գրքեր կարդալ: Առաջարկում եմ մի փոքր քննարկում կազմակերպել, տեսնենք՝ ով ինչ գիրք է կարդացել և որ գիրքը կառաջարկի ընկերներին:
Մեկնաբանություն բաժնում գրի՛ր ամռան ընթացքում քո կարդացած գրքերի վերաբերյալ, առանձնացրո՛ւ այն գիրքը, որը հատկապես քեզ դուր է եկել.  ի՞նչ ես սովորել այդ գրքից, քո կարծիքով ո՞րն է ստեղծագործության գլխավոր ասելիքը, ներկայացրո՛ւ քեզ դուր եկած հատվածը, ներկայացրո՛ւ քեզ դուր եկած կերպարը:

Ապա կազմի՛ր և գրի՛ր 3-5 հետաքրքիր, տրամաբանական հարց  քո կարդացած գրքերի շուրջ: Հարցերը  կարող  են լինել նաև ընտրովի պատասխաններ տարբերակով:

40 comments to Ամռան ամենահետաքրքիր գիրքը

  • Նարեկ  says:

    Դե ես արտագրություններ եմ արել գրքերից, բայց մի բան էլ կա. դե հիմա ասեմ իմ արձակուրդների մասին: Ես իմ արձակուրդները անցկացրել եմ Noy land ում և ես այնտեղ մնացել եմ 7 օր և այնտեղ շատ զվարճալի էր լողավազան, Սևանի ջուր և լավ օդ:

  • Դավիթ  says:

    Ես կարդացել եմ Հովհաննես Թումանյանի բոլոր հեքիաթները, բայց ինձ ամենաշատը դուր եկավ Պոչատ աղվեսը։ Չնայած բոլորն էլ լավն էին, բայց պոչատ աղվեսը ամենալավն էր։

  • Ռուբեն  says:

    Բարև ձեզ, ես իմ ամառային արձակուրդների ընթացքում կարդացել եմ շատ գրքեր:Ես ձեզ կառաջարկեմ կարդալ Զանգի-զրանգին , Տերն ու ծառան և Անահիտը։

  • Նարեկ  says:

    1)Քանի նկարիչ էր կանչել թագավորը

  • Միհրան Կարսեցյան  says:

    Ես կարդացել եմ մի գիրք: Այդ գրքից ես մի քանի հեքիաթ եմ կարդացել, բայց կպատմեմ մի հեքիաթ, որի անունը ՙՙ Աղավնին ու Կատուն:՚՚ Մի անգամ Կատվի վրա մի քանի կենդանիներ են հարձակվում: Աղունիկը գալիս այդ կենդանիներին քշում տանում է: Կատուն ուրախանում է ու ուզում է ընկերանալ Աղունիկի հետ: Մի քանի օր հետո Կատուն պառկած է լինում, Աղունիկը իջնում է Կատվի մոտ և Կատուն ուզում է մի բան ասել, Աղունիկը թռչում գնում է:

    Հարցեր
    1) Կարելի՞ է կենդանիների վրա հարձակվել.
    Ա) Այո
    Բ) Ոչ

  • Լիլիթ  says:

    Ես ամառային արձակուրդներին կարդացել եմ Ջուլիանը: Այն մի քիչ տխուր հեքիաթ է: Վերջի մասից քիչ էր մնում լաց լինեի: Իմ ամենասիրելի հերոսը Ջուլիանի տատիկն էր, որովհետև հենց նա այդ տխուր պատմությունը սկսեց: Մի մտածեք, որ ես սիրում եմ տխուր բաներ, ուղղակի նա այնքան զգայուն էր պատում, այնքան զգայուն…

    ՀԱՐՑԵՐ
    1. Ինչու՞ Ջուլիանը չէր սիրում Օգիին:
    2. Ալիսան ինչպե՞ս հայտնվեց հրաշքների աշխարհում:
    3. Ինչու՞ էր «Զանգի-Զրանգի» հեքիաթում տղան փախել մայրիկից և հայրիկից:

  • Դավիթ Գրիգորյան  says:

    ես կարդացել եմ մի գիրք, որտեղ կային միայն Ղազարոս Աղայանից հեքիաթներ, ինձ դուր եկավ Վաճառականի խիղճը, այնտեղ մի պապիկ է լինում և նրա տղան տղային տալիս է վաճառականի մոտ, որ սովորի: Պապիկը ասում է վաճառականին՝ քանի տարով կվերցնես, ասում է՝ տասը տարով, ոչ՝ ասում է պապիկը, երեք տարով:Կռվում են և որոշում վեց տարով։

    Հարցեր
    Ինչո՞ւ պապիկը տղային տվեց վաճառականին:
    Ինչո՞ւ էր պապիկը ուզում քիչ տարով տալ:

  • Sona  says:

    Ես կարդացել եմ բացի հայերեն հեքիաթներից, նույնիսկ ռուսերեն՝ Кожние башмаки:
    Կարդացել եմ Кожние башмаки,Ալիսը հրաշքների աշխարհում, Ջրահարսը, Տորքանգեղը,Հայկ և Բեը,Անահիտը,Վաճառականի խիղճը,Փերիները,Մոխրոտը:

    Հարցեր
    Ա.Ասա քո ամենասիրած գիրքը և պատմիր նրա մասին:
    Բ.Գրի ամենահետաքրքիր մասը քո սիրած գրքի մեջ:
    Գ. Ե՞րբ է ծնվել Ղազարոս Աղայանը:

  • Միլենա Պողոսյան  says:

    Այս ամռանը կարդացել եմ չորս գիրք՝ Անտառի մանուկը, Վաճառականի խիղճը, Զանգի-Զրանգի, Հնարագետ ջուլհակը, Կախարդական պատկերները: Ինձ ամենաշատը վերջին հեքիաթը դուր եկավ, որովհետև հեքիաթում կար մի փոքրիկ տղա, որին եղնիկն էր մեծացրել, որովհետև տղայի մորը գերի էին վերցրել, իսկ մի թագավոր տղա էր ուզում ունենալ և երբ տղան մեծացավ, դարձավ թագավորի տղան և գնաց, որպեսզի ազատեր իր մորը:

    Ա)Ո՞ր թվականին է ծնվել Ղազարոս Աղայանը:
    բ)Քանի՞ տարեկանից է սկսել հեքիաթ գրել Ղազարոս Աղայանը:

  • Սուսաննա  says:

    Ամառային արձակուրդները վերջացան, և ես հիմ ձեզ կպատմեմ, թե ինչ գիրք եմ կարդացել:Ես գիրքը կարդացել եմ ռուսերեն, բայց կպատմեմ հայերեն:Լավ սկսենք, օրինակ՝ թագավորի նոր զգեստը, ինձ դուր եկավ այն մասը, որտեղ խաբլանները ասում են թագավորին, որ դուք զգեստ չեք կարող տեսնել:

    հարց

    1-Ինչու՞ խաբլանները խաբեցին թագավորին:
    2-Ինչու՞ թագավորը հավատաց խաբլաններին:
    3-Թագավորը ոնց հագավ զգեստը, եթե զգեստը չկար:

  • Դավիթ  says:

    Հարցեր
    1.Ինչո՞ւ պոչատ աղվեսը կաթը խմեց:
    2.Ինչո՞ւ էր տատիկը կաթը կթել:
    3.Պոչատ ավեսը ինչո՞ւ էր ուզում, որ իր պոչը տան:

  • syuzi  says:

    Ինձ շատ է դուր եկել մի հեքիաթ նա շատ հետաքրքիր Է:Նա մի փոքրիկ աղջիկ է, որը մոլորվել է անտառում և նա ման էր գալիս:

    Հարց.՝
    1.Ինչո՞ւ է աղջիկը մոլորվել անտառում

    A.Նա գնացել էր նապաստակի հետևից:
    B.Թե որովհետև նա գնաց ծաղիկ քաղի, որովհետև մայրիկի տարեդարձն էր:
    G.Թե նա գնացել էր անտառ, որովհետև նա գայլ էր տեսել:

  • Միլենա Պողոսյան  says:

    Անտառի մանուկը, Վաճառականի խիղճը, Զանգի-Զրանգի, Հնարագետ ջուլհակը, Կախարդական պատկերները

  • Լալա  says:

    Ես ամառային արձակուրդներին կարդացել եմ <> գիրքը: Ինձ ամենաշատը դուր է եկել, երբ Ալիսը գնում է ճագարի և գլխարկագործի հետ թեյ խեմլու, երբ Ալիսի արցունքնելից գոյանում է լիճ: Բայց այդ ամբողջ հեքիաթը ոչ թե հեքիաթ էր, այլ Ալիսի երզը:

    Հարցեր
    Ո՞վ էր Ալիսը իրական կյանքում:
    Ի՞նչ էր Ալիսի կատվի անունը:
    Ի՞նչ էին անում գլխարկագործն ու ճագարը:
    Ո՞վ էր թագուհին:

  • Մարի Մադոյան Խաչատուրի  says:

    Ես ամառային արձակուրդներին կարդացել եմ տարբեր գրքեր՝

    Օր.՝Վախթանգ Անանյան՝ «Որսորդական պատմվածքներ», Վախթանգ Անանյան «Հին վրանի փոքրիկ բնակիչը», «Զարմանալի Այբուբեն», «Ընդծովյա գանձերի որոնումներ», «Հայկ և Բել», «Արևահատն ու Օձամանուկը», «Անահիտ», «Արևամանուկ», «Վաճառականի Խիղճը»:

    Իմ կարդացած գրքերից ինձ ամենաշատը դուր է եկել՝ «Արևահատն ու Օձամանուկը»: Առաջարկում եմ բոլորին կարդալ: Ես այդ գրքից սովորել եմ, որ «Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն»: Ինձ դուր եկավ «Արևահատը»: Նա շատ աշխատասեր է:

    Իմ կազմած հարցերը՝

    Ա.Արևահատը ինչպիսի՞ն էր:

    ա.աշխատասեր և գեղեցիկ
    բ.անբան և տգեղ
    գ.անտանելի

  • Ռուբեն  says:

    Հարցեր
    1․ Անահիտ հեքիաթում Անահիտ թագուհին ինչպես իմացավ, թե որտե՞ղ է Վաչագանը։
    2․Զանգի-զրանգի հեքիաթում Թաթուխի արիկը և մայրիկը ինչպե՞ս իմացան, որ Թաթուխը փորձանքի մեջ է ընկել։

  • Սվետլանա  says:

    Ես ամառային արձակուրդներին կարդացել եմ շատ հետաքրքիր և ծիծաղելի գիրք՝ <>,գրքի հեղինակը՝ Աստրիդ Լինգրեն:Նաև կարդացել եմ Հովհաննես Թումանյանի հեքիաթներից, բայց ամենաշատը ինձ դուր եկավ իմ կարդացածներից <> գիրքը: Առաջարկում եմ բոլորդ էլ կարդաք այդ գիրքը:
    Լյոնենբերգցի Էմիլը փոքրիկ տղա է, նա ապրում է Լյոնենբերգում, նա ունի մայրիկ,հայրիկ,քույրիկ և մորաքույր:Նա նաև երազում էր ունենալ իր սեփական ձին, բայց նրա հայրիկը նրան չէր գնում, որովհետև օրից օր նա ավելի էր չարաճճիություններ անում: Այս գիրքը նաև ունի ևս երկու հրատարակչություններ: Մեկը առաջին տարբերակն է, մյուսն էլ երրորդ: Ես կարդացել եմ երկրորոդ տարբերակը:Առաջին տարբերակում ինձ ամենաշատը դուր եկավ այն մասը, որ ձկնիկի ակվարիումը ընկել է նրա գլխին և փոխարենը նա տխրի, նա սկսեց բարձր ծիծաղել:

  • Ալֆրեդո  says:

    Ես ամռան ընթացքում կարդացել եմ երկու գիրք։ Իմ կարդացած գրքերն են Ալդինը, Գյուղացին ու արջը։ Ինձ ամենաշատը դուր է եկել Գյուղացին ու արջը։ Ես այդ գրքից սովորել եմ, որ չպետք է գոռոզություն անել։ Իմ դուր եկած հատվածը, որ գյուղացին խաբում է արջին և նա վերցնում է շաղգամը, իսկ արջը՝ ցողունը։ Ինձ դուր եկած կերպարը գյուղացին է։

  • Արսեն  says:

    Ես կարդացել եմ երկու գիրք: Ինձ դուր է եկել «Փոքրիկ Իշխանը»: Ինձ շատ դուր եկավ այն մասը, որտեղ Փոքրիկ Իշխանը հանդիպում է վարդին և այն մասը, որտեղ նա գնում է թագավորի մոտ և այն մասը, որտեղ Փոքրիկ Իշխանը հարցնում է թագավորին.
    -Իսկ դուք ինչո՞վ եք կառավորում-,ասաց Փոքրիկ Իշխանը:
    -Ես կառավարում եմ ամեն ինչով՝ աստղերով, երկիրներով…

    Հարցեր

    Փոքրիկ Իշխան, դու ինչո՞ւ ես ուզեցել, որ քո ընկերը նկարի ոչխար:
    Փոքրիկ Իշխան, դու ինչո՞ւ ես ճամփորդում:

  • Ալեն Թորոսյան  says:

    Ես կարդացել եմ Գանձերի կղզին, գրել է Ռոբերտ Լյուիս Սթիվերսոնը: Ինձ դուր են եկել այս մարդիկ՝ Ջիմ Հոքինս, Բիլլի Բոնս, բժիշկ Լիվսի, Սմոլեթ, Թրելոնի:Ես սովորեցի, որ ծովահենները սիրում են ոսկի: Ինձ դուր է եկել այդ գիրքը, որովհետև սիրում եմ ծվահեններին:
    Հարցեր
    1. Ձեր կարծիքով ի՞նչ են սիրում ծովահենները:

  • Լիա Համբարցումյան  says:

    Ես կարդացել եմ Երկարագուլպա Պիպի արկածային հեքիաթը:
    Այդ գրքից ես սովորեցի,որ ընկեր ունենալը լավ է:
    Եթե ցանկանաք, ինքներդ էլ կարդացեք:

  • Նատալի Նահապետյան  says:

    Ես արձակուրդների ժամանակ կարդացել եմ փոքրիկ իշխանի մասին: Ես իմացա, որ փոքրիկ իշխանի տունը շատ փոքր է, և նա մենակ է ապրում:
    Հարցեր
    1.Ինչո՞ւ է փոքրիկ իշխանի տունը փոքր:
    2.Որտե՞ղ է ապրում փոքրիկ իշխանը:
    3.Ինչո՞ւ է փոքրիկ իշխանի մենակ ապրում:
    4.Ի՞նչ է նրա երկրի անունը:
    5.Փոքրիկ իշխանի ունի՞ եղբայր կամ քույրիկ:

    • Վահե  says:

      Ես ամառային արձակուրդների ժամանակ կարդացել եմ Տղան և նրա բարի թզուկները և Չիպոլինոյի արկածները և Հովհաննես Թումանյանի հեքիաթներից։Ինձ ամենաշատը դուր եկավ ՝Տղան և նրա բարի թզուկները պատմվածքը։
      Հարցեր
      1․Ինչպիսի՞ն էին փոքրիկի ընկերնները։
      2․Ինչպիսի՞ նվերներ էր ուղարկել փոքրիկին նրա մայրը։
      3․Ո՞րն էր նրա կարևոր նպատակը։
      Այս պատմությանից ես հասկացա որ ոչ բոլորն են հասկանում և գնահատում իսկական ընկերությունը։
      Այստեղ խոսվում է այն մասին, որ փոքրիկը՝անձնուրաց նվիրված էր իր ընկերներին։
      Նա անկնկալում էր իր ընկերներից այդ նույն վերաբերմունքը, բայց ընկերները այդպիսին չէին։
      Նա իր երազանքներում սրբագործում էր իրեն շրջապատող բոլոր մարդկանց և հանկարծ արթնանում էր իր երազաներից և տեսնում դառը իրականությունը։
      Ես գնահատում եմ փոքրիկի անկեղծությունը ընկերության մեջ։

  • Մանե  says:

    Ես ամառվա ընթացքում կարդացել եմ Շառլ Պերոի երեք հեքիաթները՝ Կապույտ մորուքը,Կախարդուհին եւ Էշի կաշին։ Ինձ դուր եկավ Կախարդուհին։ Ես հասկացա այդ հեքիաթից, որ հարուստ է թե աղքատ կամ չար է թե բարի պետք է օգնել։ Եւ ես հասկացա, որ պետք չէ ագահ լինել:
    Հարցեր
    Ինչո՞ւ Շառլ պերոն ուզեց կապույտ մորուքի պատմությունը այդպես լինի։

    Ինչո՞ւ էշի կաշին նմանացնում է մոխրոտիկին։

    Ձեր կարծիքով Շառլ Պերոին այդ երեք հեքիաթներից որն է դուր գալիս։

  • Սոս Ղահրամանյան  says:

    Ինձ դուր է եկել Աստրիդ Լինդգրենի <> պատմվածքը: Ինձ դուր է եկել այն հատվածը, երբ երկու գողեր մտնում են Պիպիի տուն ոսկեդրամներ վեցնելու համար: Բայց իրենք չգիտեին, որ Պիպին աշխարհի ամենաուժեղ աղջիկն է: Երբ գողերը մտան՝ Պիպին մահճակալի վրայից ցատկեց և գողերին վերցրեց ու դրեց պահարանի վրա: Երբ Պիպին տեսավ, որ գողերը լացում են, խղճաց և ամեն մեկին մեկական ոսկեդրամ տվեց ու ասաց.
    -Գնացե՛ք և հիշե՛ք, որ գողությունը վատ բան է:

  • Ալեն Տորոսյան  says:

    Ես շատ եմ հավանել Ռոբերտ Լյուիս Սթիվենսոնի Գանձերի կղզին: Այն արկածային էր, նավաստիների, ծովի կյանքն էր նկարագրում, որն ինձ շատ հետաքրքիր էր:

  • Զավեն  says:

    Բարև ձեզ: Ես ամռանը կարդացել եմ Ժույլ Վեռնի Խորհրդավոր կղզին: Այդ գիրքը Շա՜տ հետաքրքիր է: Ես այդ գրքից սովորեցի ինչպես ապրել անմարդաբնակ կղզում:

    Ե՞րբ է ծնվել Ժույլ Վեռնը
    Ա 1868
    Բ 1829
    Գ 1828

    Կուզե՞իր կարդալ այդ քիրքը
    Ա Կարդացել եմ
    Բ Այո
    Գ Ոչ

    Ո՞րն է գրքի ամենահետաքրքիր հատվածը

    Ժույլ Վեռնի վեպ կարդացե՞լ եք
    Ա Այո
    Բ Ոչ

  • Արփինե  says:

    Ամառվա ընթացքում ինչ գրքեր եմ կարդացել:
    Նա շատ-շատ ուժեղ աղջիկ է, ու շատ գեղեցիկ:Նա մի անգամ ոստիկաններին էր հաղթահարել, և ցուլի հետ է կռվել:Նա ուներ երկու ընկեր, նրանց անունները Թոմիի ու Անիկա: Նրանք երեքով սուրճ էին խմում ծառի վրա:Ծառի վրա նրանք մեծ փչակ էին գտել ու այն տեղ էին մտել:Այնտեղ նրանք խաղում էին:

    Հարցեր

    Պիպի ինչ կենդանիներ ուներ:

    Իսկ Պիպին դպրոց կարող էր դպրոց գնալ:

    Պիպին ամենաշատը ինչ էր սիրում անել:

    Պիպին ու նրանց ընկերները գնացել էին էքսկուրսիայի, թե չէ՞:

  • Աթոյան Անի  says:

    Ես ամառվա արձակուրդներին կարդացել եմ Աստրիդ Լինդգրենի «Կառլսոնը» գրքից Կառլսոնը գալիս է ծննդյան տարեդարձի հատվածը: Կառլսոնը շատ ուրախ ու հետաքրքիր հերոս է: Երբ Մանչուկը պատմում է, որ իր տարդարձն է, ապա Կառլսոնը շատ ուզում մասնակցել դրան: Նա դառնում է Մանչուկի ընկերը ու նրան ուրախացնում է: Ես այդ գրքից հասկացա, որ պետք է միշտ լինել լավատես:

    Կարդացել եմ նաև Հայկական ժողովրդական հեքիաթներ:

    Այդ հեքիաթները հետաքրքիր էին ու ունեին խրատական իմաստ: Հեքիաթներում միշտ չարը հաղթում էր բարուն ու բոլորն էլ ուրախ ավարտ էին ունենում:
    Հարցեր
    Ինչու է Կառլսոնը ապրում տանիքում:
    Ինչու էլ մեր տանիքում Կառլսոն չի ապրում, որ ես նրա հետ ընկերանամ:
    Ինչու էր թագավորն վանդակի մեջ պահում լուսածնին:
    Ինչու էր թագավորը ուզում սպանել իր միակ որդուն:
    Ինչպես թագավորի տղան հաղթեց դևերին:

  • Նանե Ասատրյան  says:

    Ամառային արձակուրդների ընթացքում ես չորս գիրք եմ կարդացել, <>, <>, <> և ամենավերջում<>։ Ինձ այս գրքերից ամենաշատը դուր եկավ <> քանի որ ես շատ եմ սիրում արկածային գրադարան ինչպես հասկացաք իմ բոլոր կարդացած գրքերը արկածային են։ Իսկ հիմա հարցեր գրքի վերաբերյալ։
    Ով՞ էր նկարել Կաղլիկ կատվին։
    Ա․ Մորաքույր եգիպտացորենը Բ․ Ռոմոլետան Գ․ Բանանիտոն
    Ի՞նչ եղավ երբ բարոն Մյունհաուզենը բալի կորիզով կրակեց եղջերուի ճակատին։
    Ա․ Եղջերուն սատկեց։
    Բ․ Եղջերուն փախավ։
    Գ․ Մեկ տարի անց նրա գլին բալենու ծառ բուսնեց։
    Դ․ Եղջերուի գլխին անցք բացվեց։
    Ինչպես Ջելսոմինոն Ազատեց բոլոր մարդկանց խելագարանոցից։
    Ա ․ Իր հզոր ձայնով։
    Բ․ Թագավորի օգնությամբ։

  • Նանե Ասատրյան  says:

    Ամառային արձակուրդների ընթացքում ես չորս գիրք եմ կարդացել, Ալիսան հրաշքների աշխարհում, Երկնագույն նետը, Բարոն մյունհաուզենի արկածները և ամենավերջում Ջելսոմինոն խաբեբաների Աշխարհում ։ Ինձ այս գրքերից ամենաշատը դուր եկավ <> քանի որ ես շատ եմ սիրում արկածային գրադարան ինչպես հասկացաք իմ բոլոր կարդացած գրքերը արկածային են։ Իսկ հիմա հարցեր գրքի վերաբերյալ։
    Ով՞ էր նկարել Կաղլիկ կատվին։
    Ա․ Մորաքույր եգիպտացորենը Բ․ Ռոմոլետան Գ․ Բանանիտոն
    Ի՞նչ եղավ երբ բարոն Մյունհաուզենը բալի կորիզով կրակեց եղջերուի ճակատին։
    Ա․ Եղջերուն սատկեց։
    Բ․ Եղջերուն փախավ։
    Գ․ Մեկ տարի անց նրա գլին բալենու ծառ բուսնեց։
    Դ․ Եղջերուի գլխին անցք բացվեց։
    Ինչպես Ջելսոմինոն Ազատեց բոլոր մարդկանց խելագարանոցից։
    Ա ․ Իր հզոր ձայնով։
    Բ․ Թագավորի օգնությամբ։

  • Նանե Ասատրյան  says:

    Ամառային արձակուրդների ընթացքում ես չորս գիրք եմ կարդացել, Ալիսան հրաշքների աշխարհում, Երկնագույն նետը, Բարոն Մյունհաուզենի արկածները և ամենավերջում Ջելսոմինոն խաբեբաների Աշխարհում ։ Ինձ այս գրքերից ամենաշատը դուր եկավ <> քանի որ ես շատ եմ սիրում արկածային գրադարան ինչպես հասկացաք իմ բոլոր կարդացած գրքերը արկածային են։ Իսկ հիմա հարցեր գրքի վերաբերյալ։
    Ով՞ էր նկարել Կաղլիկ կատվին։
    Ա․ Մորաքույր եգիպտացորենը Բ․ Ռոմոլետան Գ․ Բանանիտոն
    Ի՞նչ եղավ երբ բարոն Մյունհաուզենը բալի կորիզով կրակեց եղջերուի ճակատին։
    Ա․ Եղջերուն սատկեց։
    Բ․ Եղջերուն փախավ։
    Գ․ Մեկ տարի անց նրա գլխին բալենու ծառ բուսնեց։
    Դ․ Եղջերուի գլխին անցք բացվեց։
    Ինչպես Ջելսոմինոն Ազատեց բոլոր մարդկանց խելագարանոցից։
    Ա ․ Իր հզոր ձայնով։
    Բ․ Թագավորի օգնությամբ։

  • Արեգ  says:

    Ամառային արձակուրդներին ես կարդացել եմ Լաբիրինթոսների գիրքը։ Գիրքը ինձ շատ է դուր եկել։ Կալվածքում գողություն էր եղել։ Խուզարկուն ես էի և պետք է գտնեի այդ գողին։ Պարզվում է, որ գողությունը արել են ծառայապետը և խոհարարը։
    1.Ինչպես իմացանք, թե ովքեր էին գողություն արել։
    2.Ինչու էր գիրքը կոչվում Լաբիրինթոսի կալվածք։

  • Դավիթ Գրիգորյան  says:

    Ես կարդացել եմ , ես շատ հավանեցի այդ պատմությունը որովհետև նա շատ ծիծաղալու էր:
    հարցեր
    Դուք ի՞նչ գիտեք Մյունխաուզենի մասին:
    Դուք կարդացե՞լ եք այդ հեքիաթը:
    Ո՞րն է ձեր սիրած հատվածը:

  • Աշոտ  says:

    Այս ամառվա ընթացքում ես կարդացել եմ՝ Ք. Նյոստլինգերի Կոնրադը կամ պահածոյի տուփից դուրս եկած տղան, Ջաննի Ռոդարիի Հեքիաթներ հեռախոսով և Վ.Անանյանի Սևանի ափին գրքերը: Այս գրքերից ամենից շատ ինձ դուր եկավ Սևանի ափին գիրքը, որը շատ հետաքրքրաշարժ և արկածային սյուժե ունեցող վեպ է:
    Գրքի գլխավոր ասելիքը կարելի է ձևակերպել մեկ ասացվածքով- Ուս ուսի, որ տանք, սարեր շուռ կտանք:Այսինքն ընկերների հետ կարելի է հաղթահարել ցանկացած դժվարություն: Վեպի գլխավոր հերոսները մեզ նման դպրոցականներ էին, որոնք շատ էին օգնում մեծերին:Գլխավոր հերոսներն էին՝ Կամոն,Արմանը,Գրիգորը, Արտուշը,Սեթոն,Հասմիկը և Ասատուր պապը:
    Հարցեր
    1.Երեխաներն ինչպես կարողացան բացել լեռներում կորած ջրի ճամփան:

  • Հայկ Ստեփանյան  says:

    Այս ամառան ընթացքում ես կարդացել եմ`
    1. Հովհաննես Թումանյանի հեքիաթների ժողովածուն
    2. Օզի Կախարդը
    3. Փոքրիկն ու տանիքում ապրող Կառլսոնը
    4. Հովազաձորի գերիները (Մի հատված)
    Ամենաշատը ինձ դուր են եկել Թումանյանի հեքիաթները, որտեղ ներկայացվում էր իմ ժողովրդի անմիջականությունը, միամտությունը, բարությունը… Սակայն ինձ դուր է եկել Մանչուկի երևակայակն աշխարհը, նրա երևակայական ընկերը` Կառլսոնը: Շունչս պահած հետևել եմ, թե ինչպես են զարգանում դեպքերը Օզի Կախարդը հեքիաթում:

  • Sona  says:

    Ես ամռան ընթացքում արտագրություն, թելադրություն, տարբեր հեքիաթներ եմ կարդացել, թե Ավետիք Իսահակյանի, թե Հովհաննես Թումանյանի, նույնիսկ Համո Սահյանի, Վախթանգ Անանյանի, Ղազարոս Աղայանի, Ստեփան Զորյանի, ֆրիդրիխ Շիլլերի
    և այլն բազմաթիվ հեքիաթներ տարբեր հեղինակների:
    Ամեն օր ես այդ ամեն հեղինակների հեքիաթներից օրը չորս, երեք հատ կարդում էի:Բայց այս պահին ես չեմ կարող հատ-հատ ասել այդ ամեն հեքիաթիների վերնագրերը, բայց կարող եմ ասել մի փոքրիկ քանակը կոնկրետ Հովհանես Թումանյանի հեքիաթներից Անխելք մարդը, Ոսկի քաղաքը, Արեգը Սև աշխարհում, Գորտը, Գառնիկ աղպեր, Անտառի տնակը, ճերմակ օձը, Կարմիր ծաղիկը, Բարեկենդանը, մրցույթը, Պոչատ աղվեսը, Ոսկու կարասը: Բայց այդքան էլ վստահ չեմ, որ դա կոնկրետ Հովհաննեսի հեքիաթներից է:

  • Գարիկ  says:

    Ես այս ամռանը կարդացի Հովհաննես Թումանյանի <> հեքիաթը: Այն ինձ շատ դուր եկավ: Ամենասիրածս հատվածը, թերևս, այն մասն էր երբ առավոտյան տերը գալիս, մոտենում է կրտսեր եղբորը և ասում, թե օրը ճաշ դարձավ, և հրամայում անհապաղ արթնանալ, տրեխները հագնել, ճաշել ու անցնել գործի: Երբ փոքր եղբայրը ճաշում է, ասում է թե՝ քունս տարավ:
    Հարցեր.
    1. `Երբ է ծնվել Հովհաննես Թումանյանը:
    Ա. 1847թ. բ. 1837 Գ.1874 Դ. 1869
    2. Քանի եղբայր կար այս հեքիաթում:
    Ա. 5 բ. 3 գ. 4 դ. 2
    3. Ինչու մեծ եղբայրը իր ծառայությունից հրաժարվեց
    Ա. Հոգնել էր: Բ. Կարոտել էր եղբորը: Գ. Ուզում էր գնալ ուրիշ քաղաք: Դ. Տերը նրան շահագործում էր

  • Գարիկ Հովսեպըան  says:

    Ես այս ամռանը կարդացի Հովհաննես Թումանյանի Տերն ու ծառան հեքիաթը: Այն ինձ շատ դուր եկավ: Ամենասիրածս հատվածը, թերևս, այն մասն էր երբ առավոտյան տերը գալիս, մոտենում է կրտսեր եղբորը և ասում, թե օրը ճաշ դարձավ, և հրամայում անհապաղ արթնանալ, տրեխները հագնել, ճաշել ու անցնել գործի: Երբ փոքր եղբայրը ճաշում է, ասում է թե՝ քունս տարավ:
    Հարցեր.
    1.Երբ է ծնվել Հովհաննես Թումանյանը:
    Ա. 1847թ. բ. 1837 Գ.1874 Դ. 1869
    2. Քանի եղբայր կար այս հեքիաթում:
    Ա. 5 բ. 3 գ. 4 դ. 2
    3. Ինչու մեծ եղբայրը իր ծառայությունից հրաժարվեց
    Ա. Հոգնել էր: Բ. Կարոտել էր եղբորը: Գ. Ուզում էր գնալ ուրիշ քաղաք: Դ. Տերը նրան շահագործում էր

  • Մինաս  says:

    Ամառվա ընթացքում ես կարդացել եմ մի շատ հետաքրքիր գիրք- փաստապանակ` «1000 հարց ու պատասխան»վերնագրով:Գրքում եղած ամբողջ ինֆորմացիան հիմնված է փաստերի վրա:Ես այս գրքում գտել եմ ինձ հետաքրքրող շատ հարցերի պատասխաններ:Գիրքը աստղերի և արեգակի,տիեզերքի և մոլորակների,անապատների և անտառների,դինոզավրերի,հնագույն մարդկանց և մումիաների,ասպետների և զենքերի,հայտնագործությունների և փոխադրամիջոցների մասին է:Ես շատ սիրեցի այս գիրքը և ընկերներիս էլ խորհուրդ կտամ ուսումնասիրեն այն:
    Հարցեր`
    1.Որտեղից է Արեգակը ստանում իր էներգիան:
    2.Որն է ամենամեծ մոլորակը:
    3.Ինչու է ձյուն գալիս:
    4.Ինչ է օազիսը:
    5.Որն էր ամենամեծ գիշատիչ դինոզավրը:
    6.Ինչ է մումիան :

Թողնել մեկնաբանություն Cancel reply