Ընդունելության մուտքի ճամբարը շարունակվում է

Առաջին դասարանցիների ամառային մուտքի ճամբարը շարունակում է իր աշխատանքը հեռավար:

Սիրելի առաջին դասարանցիներ.

Սեպտեմբերի 4-ին  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ըստ ուսումնական օրացույցի 1-3-րդ դասարանցիների կրթական շքերթն է, որի ընթացքում սովորողները երգում, պարում և արտասանում են:

Այս շոգ օրերն ավելի հետաքրքիր դարձնելու և կրթական շքերթին նախապատրատվելու համար սովորում ենք.

Ոտանավորներ՝

Ա. Խնկոյան «Աքաղաղն ու կտուրը»

Մի աքաղաղ
Կարմրապեծիկ,
Իր ոտքերը
Երկար ու ձիգ,
Կտրին տալով`
Վեր–վեր ձգվեց,
Ու զարմանքով
Ինչ հարց տվեց.
-Էս ո՛նց է, որ
Ես զոռ տալիս,
Էս կտուրը
Փուլ չի գալիս:

Հ. Թումանյան  «Կռունկներ»

Կը՜ռ կը՛ռ, կըռկըռան.
Կռունկները հա՛ թռան.
Կռունկների թևի տակ
Եկավ գարուն մեր դռան։

 

Երգեր՝

«Արև, արև, եկ, եկ»

 «Ձիուկ»

 «Կաքավիկ»

«Խորոզ»

 

Պարային ֆլեշմոբ՝ «Եթե դուր է գալիս»

Թողնել մեկնաբանություն