Ողջո՜ւյն, առաջին դասարանցիների ճամբար

Այսօր Արևելյան դպրոցում մեկնարկեց առաջին դասարանցիների մուտքի ճամբարը:

Օրը սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով՝ ծանոթացանք, երգեցինք, պարեցինք, սովորեցինք Աթաբեկ Խնկոյանի «Աքաղաղն ու կտուրը» բանաստեղծությունը: Այնուհետև մեր ճամբարական գնացքը ուղևորվեց բնագիտության լաբորատորիա, որտեղ ընկեր Իվետայի հետ շատ հետաքրքիր բնագիտական փորձեր արեցինք: Ճամբարային գնացքի հաջորդ կայարանը լողավազանն էր: Սկզբում մարզվեցինք, հետո ցնցուղ ընդունեցինք ու սկսեցինք լողալ: Արևային լոգանքից հետո համտեսեցինք պաղպաղակ:

Այդ ընթացքում առաջին դասարանցիների ծնողները մասնակցում էին ամառային ընթերցանությանը Նառա Նիկողոսյանի հետ:

Թողնել մեկնաբանություն