Առաջին դասարանցիների մուտքի ճամբար. հուլիսի 3-4-ը

Ողջո~ւյն, սիրելի առաջին դասարանցի…
Արևելյան դպրոցի առաջին դասարանի պայամանգիր են կնքել 45 սովորող, դպրոց մուտքը սկսվում է ճամբարային քառօրյա ճամբարով: Ճամբարի երկու օրը՝ հուլիսի 3-ին, 4-ին, իսկ մյուս երկուսը՝ օգոստոսին, նախապատրաստվում ենք ուսումնական օրացույցով նախատեսված սեպտեմբերի 4-ի կրթական շքերթին:

Արևելյան դպրոցը հուլիսի 3-ին և 4-ին,  ժամը` 10:00-12:00,   հրավիրում է ամառային մուտքի ճամբար` միասին երգելու, պարելու, խաղալու, լողալու, հետաքրքիր ժամանց անցկացնելու ամառային լողափում,  նախապատրաստվելու սեպտեմբերյան կրթական շքերթին:

Սիրելի ճամբարական, քեզ հետ ունեցիր՝ լողազգեստ, լողաթափ, սրբիչ, ջրային գլխարկ և ջրային ակնոց:

Ծրագրում՝

Հուլիսի 3, երկուշաբթի
Ընդհանուր պարապմունք

  • Կրթահամալիրի հիմնը՝ «Անդաստան»
  • Երգեր ՝ «Արև, արև, եկ եկ», «Եթե դուր է գալիս», «Ձիուկ»
  • Բանաստեղծության ուսուցում՝ Ա. Խնկոյան «Աքաղաղն ու կտուրը»

Ընթերցանություն Ամառ 2017 ծնողների հետ,  պատասխանատու Նաիրա Նիկողոսյան
ընթերցում ենք ստեղծողի մոբիլ դպրոց
ուսումնական օրացույց
«Իմացումի հրճվանք» ծրագիր

Վեց տարեկանների մուտքի ճամբար

Մի աքաղաղ                       

Կարմրապեծիկ,                 

Իր ոտքերը                          

Երկար ու ձիգ,                    

Կտրին տալով`                   

Վեր – վեր ձգվեց,               

Ու զարմանքով

Ինչ հարց տվեց.

-Էս ո՛նց է, որ

Ես զոռ տալիս,

Էս կտուրը

Փուլ  չի գալիս:

  • Շրջայց դպրոց-պարտեզում՝ ծանոթացում միջավայրին
  • Ծանոթացում խաղի միջոցով՝ «Բարև, ես եմ»
  • Ամառային լողափ՝ «Ողջո՜ւյն, ջուր», նախավարժանք, ջրային խաղեր, արևային լոգանք
  • Հյուրասիրություն

 

Հուլիսի 4, երեքշաբթի

Առավոտյան ընդհանուր պարապմունք

  • Կրթահամալիրի հիմնը՝ «Անդաստան»
  • Երգերի ՝ «Արև, արև, եկ եկ», «Եթե դուր է գալիս», «Ձիուկ»
  • Օրվա բանաստեղծություն՝ Ա. Խնկոյան «Աքաղաղն ու կտուրը»

Տեխնոլոգիական գործունեություն՝ ռոդարիական արևներ

Ամառային լողափ՝ «Ողջո՜ւյն, ջուր», նախավարժանք, ջրային խաղեր, արևային լոգանք

Օրվա լուսաբանումը՝  Արևելյան դպրոց-պարտեզի ենթակայքում, Առաջին դասարանցիների ֆեյսբուքյան էջում:

Պատասխանատուներ՝

դասվարներ՝ Հասմիկ Ղազարյան, Արմինե Մնացականյան,

երաժշտության մասնագետներ՝ Մարինե Ոսկանյան, Տաթև Ստեփանյան

Ամառային ընթերցանություն 2017 ծնողների հետ, պատասխանատու` նաիրա Նիկողոսյան

Կրթահամալիրի տնօրենի բլոգ
Կրթական կայքեր, ենթակայքեր,
«Դպիր» մանկավարժական հանդես,

Սիրով սպասում ենք…

Թողնել մեկնաբանություն