Մանկավարժության ճամբար. 20.06.2017

Օրը սկսեցինք մարմնամարզությամբ, ապա հաջորդեց պարերգերի ուսուցումը: Այնուհետև մասնագիտական խմբերն անցան նախապես մշակված հարցաթերթիկների լրացմանը: Հարցաթերթիկներն ուղղված էին նախագծային ուսուցմանը, ձեռքբերումներին, խնդիրներին: Մայրենի լեզվի դասավանդողները բաժանվել էին այնպես, որ ամեն մի խմբում ընդգրկված լինեն թե´ ավագ, թե´ կրտսեր, թե´ միջին դպրոցի դասավանդողներ: Որպես 2016-2017-ի արդյունավետ ուսումնական նախագիծ՝ մեր խումբն առանձնացրեց «Կարդում ենք» նախագիծը, երկրորդ տեղում էր «Բարձունքի հաղթահարում»-ը, ապա «Սովորող-սովորեցնող» նախագծերը: Գնահատելի նախագծերից առանձնացրինք «Կոմիտասյան օրեր»-ը: Իսկ ձախողված նախագծերից նշեցինք «Ֆլեշմոբ»-ն ու «Սասնա ծռեր» էպոսի օրերը, որին այս տարի շատ քիչ ժամանակ հատկացվեց և, ըստ արժանվույն, չգնահատվեց: Որպես նախագծի գնահատման ցուցանիշ, բնականաբար, առաջին տեղում՝ նախագծի արդյունքը  ուսումնական նյութ դառնալն էր, ապա սովորողների մասնկացության աստիճանը: Նախագծային ուսուցման վերաբերյալ հոդվածներից առանձնացրինք հետևյալ հոդվածները ՝

Թե´ սովորողի, թե´ դասավանդողի աշխատանքում թիվ մեկ խնդիր համարեցինք ծանրաբեռնվածությունը: Իսկ նախագծային ուսուցմանն ուղղված աջակցությունն ու առաջարկությունները համընկան՝

  • Ուսումնական օրացույցով նախագծերը չվերածվեն պարտադրանքի
  •  Կազմակերպիչը աջակցի սովորողի նախագծային ուսուցմանը
  • Էպոսին՝ հատուկ վերաբերմունք

Օրվա մյուս հատվածում արդեն խառը խմբերով էինք, բայց քննարկման նյութը նույնն էր: Քննարկումից հասկանալի էր, որ գրեթե բոլորին անհանգստացնում է նախագծերին տրվող ժամանակահատվածը:

Ընդմիջմանն, ինչպես նախատեսված էր, գնացինք Հյուսիսային դպրոց, ուր մեզ սիրով սպասում էին:

13.00-ին նորից հավաքվեցինք մասնախմբով՝ շարունակելու մեթոդական ուղեցույցների, ուսումնական նյութերի պատրաստման աշխատանքները:

Լուսաբանման պատասխանատուներ՝ Մարգարիտ Հարությունյան, Մարինե Ամիրջանյան

Թողնել մեկնաբանություն