22 comments to Ինչպես եմ պատրաստվում ամառային ճամբարին

  • Գրիգոր  says:

    Ամառային ճամբար

    Ես սիրում եմ ճամբարը, որովհետև այնտեղ մենք ընկերներով խաղում ենք, լիքը ճամփորդությունների ենք մասնակցում, լողավազանում լողում ենք: Մեր ճամբարային օրերը շատ լավ են անցնում: Ես ընտրել եմ ընկեր Իվետայի ջոկատը, որովհետև մենք լիքը ճամփորդությունների ենք գնում, նաև մեր բոլոր ընկերները այնտեղ են: Ընկեր Իվետայի խմբում մեր դասարանի տղաներն են համարյա:

  • Լևոն  says:

    Ես սիրում եմ ճամբարը, որովհետև այնտեղ ես կարող եմ ընտրել ընկեր Իվետայի շատ հավես ճամփորդություններով և խաղերով լի ջոկատը: Ընկեր Իվետայի ջոկատում բացի ինձանից կան նաև իմ բոլոր ընկերները և, երբ մենք գնում ենք հավես տեղեր, արդեն խաղալու ենք հալամուլա, հավալա ընդ որում մենք շորերը փոխելով ենք խաղալու հալամուլա և դա իսկապես շատ հավես է լինելու:

  • Վիգեն Հովակիմյան  says:

    Ես շատ եմ սիրում ճամբարը։ Ես գրանցվել եմ ընկեր Իվետայի ջոկատ, որովհետև ես սիրում եմ գնալ շատ օրերով ճամփորդությունների, սիրում եմ լողալ, ավանդական խաղեր խաղալ և քաղաքների հեռավորությունները չափել։ Ես ճամբարին պատրաստվում եմ շատ լավ տրամադրությամբ։ Ես պատրաստելու եմ իմ ամենամեծ պայուսակը, սպորտային շորերը։ Ես առաջին անգամ գնալու եմ 5-օրյա ճամփորդության վրաններով։

  • Արշակ Առուստամյան  says:

    Իմ ամառային Ճամբարը
    Ես իմ ամառային ճամաբարը անցկացնելու եմ ընկեր Իվետայի ջոկատում: Ես ընտրել եմ ընկեր Իվետայի ջոկատը, որովհետև այնտեղ համ հետաքրքիր է, համ էլ շատ են ճամփորդում: Իսկ ես ճամփորդել շատ եմ սիրում: Ես իմ ամառային ճամբարը շատ լավ եմ պատկերացոնւմ: Համ էլ մի պատճառ կա, իմ բոլոր ընկերները ընկեր Իվետայի ջոկատում են:

  • Ռուբեն Մովսիսյան  says:

    Ես սիրում եմ ճամբարը, որովհետև ճամբարում հետաքրքիր է, զվարճալի է և շատ- շատ ճամփորդություններ են լինում: Ես ընդունվել եմ ընկեր Իվետայի ջոկատ: Ընկեր Իվետայի ջոկատում մենք շատ ճանփորդությունների ենք գնում, խաղում հետաքրքիր բնագիտական խաղեր: Ճամբարը ստեղծված է, որպեսզի հանգստանանք:

  • Վաչե  says:

    Ամեն ամառային ճամբարի պատրաստվում եմ տարբեր ձևով, միայն այսքանն կարող եմ ասել:

  • Վռամ  says:

    Ես պատրաստվում եմ ամառային ճամբարին տարբեր ձևերով, օրինակ` այս տարի ես պատրաստվում եմ ճամփորդություն գնալու, թարգմանելու և տարբեր ձևերով:

  • Հրաչ Ղալամքարյան  says:

    Ես շատ ուրախ եմ պատրաստվում ամառային ճամբարին։ Ես ընտրել եմ ընկեր Իվետայի խումբ, քանի որ մենք գնալու ենք լիքը ճամփորդություններ, խաղալու ենք ավանդական խաղեր։ Նաև նախագծեր ենք անելու, քարտեզագրում, իսկ հունիսի 12-ին համերգ ենք տալու, իսկ համերգի վերջում իրար ցտեսություն ենք հայտնելու և գնալու։

  • Էլեն Կարապետյան  says:

    Ինչպես եմ պատրաստվում ամառային ճամբարին

    Ես իմ ամառային ճամբարը անցկացնելու եմ ընկեր Լիանայի խմբում: Ես ընտրել եմ ընկեր Լիանային, որովհետև ես եղել եմ ընկեր Լիանայի խմբում, և ես շատ լավ գիտեմ, թե այնտեղ ինչ են անում երեխաները:

  • Գայանե  says:

    Ինչպես եմ պատրաստվում ամառային ճամբարին:

    Ճամբարի ընթացքում երեքշաբթի օր արշավում ենք դեպի Նեղուցի սբ. Աստվածածին եկեղեցի: Այնտեղ խաղալում ենք (Հալամուլա, Հավալա):

  • Նարեկ Գրիգորյան  says:

    Ես ընկեր Իվետային եմ ընտրել, որովհետև նա միշտ լիքը ճամփորդություններ է տանում. մենակ դրա համար։

  • Վահան Մանուչարյան  says:

    Ես այս ճամբարին ընտրել եմ ընկեր Իվետայի ջոկատ ես սիրում եմ ազգային ավանդական խաղեր և ճամփորդել այդ պատճառով ընտրել եմ ընկեր Իվետայի ջոկատ:

  • Անահիտ  says:

    Ինչպես եմ պատրաստվում ամառային ճամբարին
    Ճամբարի ընթացքում մյուս երեքշաբթի գնալու ենք Նեղուցի սբ. Աստվածածին եկեղեցի. այնտեղ խաղալու ենք հալամուլա և հավալա և էլի լիքը տարբեր խաղեր, գնալու ենք նաև սբ. Աստվածածին եկեղեցի:

    • Գարիկ  says:

      Ես սիրում եմ ճամբարը, որովհետև մենք միսս Անիի հետ շատ փորձեր ենք անում և ես հաճախում եմ այդ համերգնեին, և մի բան էլ կա, որ ես սիրում եմ ճամբարը, որոհետև մենք ոչ թե դաս ենք անում, այլ ճամփորդում ենք:

  • Շուշան Փաշինյան  says:

    Ամառային ճամբարը իմ ամենասիրելի ուսումնական նախագիծն է: Ճամբարին մենք խաղում ենք, թխվածքներ ենք պատրաստում, լողանում ենք լողավազանում, գիրք ենք կարդում և այլն: Ճամբարին ուզում եմ ին շանը բերել դպրոց, նրան շատ դուր կգա մեր դպրոցը: Ես ընտրել եմ Ընկեր Հարությունյանի ջոկատը, որովհետև լրագրող եմ, և բացի այդ ընկեր Հարությունյանի հետ շատ հաճելի է անցկացնել: Անհամբեր սպասում եմ, թե, երբ է ճամբարը սկսելու:

  • Կարինե Գոմցյան  says:

    Իմ ամենասիրած ուսումնական ժամանակահատվածը դա ամառային ճամբարն է: Ճամբարին մենք շատ ենք ճամփորդում, խաղում, լողում, ուսումնասիրում, հետաքրքրվում, ռադիոնյութեր պատրաստում, գնում հարցազրույցների և այլն: Ճամբարում մենք կարող ենք նոր ընկերներ ձեռք բերել և մեր ընկերներին ծանոթացնել մյուսների հետ: Ճամբարի համար մենք միսս Անիի հետ ունենք ներկայացում, ընկեր Մարգարիտի հետ՝ երկու ուսումնական ճամփորդություններ: Ես այդ պատճառով էլ և՛ միսս Անիի, և՛ ընկեր Մարգարիտի խմբերում եմ:

  • Մարգարիտա Պետրոսյան  says:

    Ես շատ եմ սիրում ճամբարը և ուզում եմ գալ ճամբարին: Պատրաստվում եմ խաղալ ընկերներիս հետ, պարել և զրուցել: Շատ եմ սպսում այդ օրերին: Ես միսս Անիի խմբից եմ: Մենք ճամբարին անելու ենք մի քանի ներկայացումներ, որին շատ եմ սպասում:

    Սիրում եմ մեր ճամբարը:

  • Մառա Մկրտչյան  says:

    Ես շատ կուզեի, որ ճամբարին մասնակցեի: Իմ համար դա շատ կարևոր է, քանի որ ճամբարում ես կտեսնեմ իմ ուսուցչուհիներին և մինչև դպրոցից գնալը միքիչ էլ մնալ: Ճամբարին մենք կգնանք Պանթեոն, որպեսզի տեսնենք մեր մեծամեծների արձանները: Ես ընտրել եմ ընկեր Լիանայի խումբը կամ մաթեմատիկա-բնագիտական խումբը: Ես մասնակցել եմ ճամբարին արդեն չորս անգամ և այս անգամ գիտեմ, թե ինչ լավ օրեր են լինելու: Մաթեմատիկա-բնագիտական խումբը շատ է ճամփորդում և սիրում է, երբ նրա հետ մրցույթ են կպնում: Մաթեմատիկա-բնագիտական խումբը շատ խնդիրներ է լուծելու:

  • Ջանիկյան Արթենի  says:

    Ես շատ երկար սպասեցի ամառային ճամբարին, և ահա նրա սկզբին մնացել է երեք օր:Իմ տրամադրությունը շատ բարձր է և ճամբարային:Մենք ամեն տարի ճամբարի սկզբին ընտրում ենք, թե որ ուսուցչուհու հետ ենք անցկացնելու մեր ճամբարը, ես ընտրել եմ Լրագրող հայրենագետների խումբը, որը վարում է տիկին Հարությունյանը:Ես ընտրել եմ Լրագրող հայրենագետների խումբը, քանի որ սիրում եմ պատրաստել մեր Նոր ռադիոն, սիրում եմ ներկա գտնվել հավաքների և կլոր սեղանների: Մենք ճամբարի ընթացքում ոչ միայն Նոր ռադիոն ենք պատրաստում, այլ նաև կարդում ենք, գնում ենք ճամփորդությունների, համագործակցում ենք Անգլերեն, Ռուսերեն խմբերին և նրանց հետ թարգմանում ենք տարբեր առակներ և նյութեր:Ճամբարին մենք նաև հրավիրում ենք մեր ընկերներին, ովքեր մեր դպրոցից չեն, մենք նրանց ծանոթացնում ենք մեր դպրոցին և նրանց դարձնում ենք ամառային Սեբաստացի:Մի խոսքով` ճամբարը ես շատ եմ սիրում:

  • Ալինա Արզումանյան  says:

    Մեր դպրոցում ամեն տարի մեկնարկում է ամառային ճամբարը: Ճամբարում մենք ընտրում ենք ուսուցիչներից որպես ճամբարի ջոկատավարուհի:Ես ընտրել եմ Լրագրող Հայերենագետներ խումբը, իսկ այդ խումբը վարում է տիկին Հարությունյանը:Իմ միակ նպատակը այս խոմբում լինելոու այն է, որ մենք լինելու ենք ամենաբարի,ճամփորդող կատակասեր տիկին Հարությունյանի հետ. ճամփորդելու ենք, պատրաստելու ենք Նոր Ռադիոն և ինձ թվում է,թե ամեն ինչ լավ կանցնի: Եվ ընդամենը մնացել է երեք օր այդ ուրախ և հետաքրքիր երկու ճամբարային շաբաթներին: Մենք տիկին Հարությունյանի հետ ճամփորդելու ենք Պանթեոն և ամեն գրողի արձանի մոտ արտասանելու ենք իր ստեղծագործություներից մեկը: Մեր նպատակը Պանթեոն գնալը` հիշել մեր գրողներին: Ես շատ անհամբեր սպասում եմ մեր ճամբարին:

  • Նորա  says:

    Ինչպես եմ պատրաստվում ամառային ճամբարին
    Ես իմ ամառային ճամբարը անցկացնելու եմ ընկեր Մարգարիտի խմբում: Ես ընտրել եմ ընկեր Մարգարիտին, որովհետև նա աշխարհի ամենաճամփորդասեր մարդն է, մենք գնալու ենք՝

    Արագածոտնի մարզ

    Ագարակի հնավայրը

    Ագարակի բրոնզեդարյան հնատեղի

    Ագարակի Սբ. Աստվածածին եկեղեցին

    Արուճի քարավանատուն — Արուճի եկեղեցի

    Վերին Սասնաշեն, Ներքին Սասնաշեն

    Մենք պատրաստելու ենք ռադիոներ և տեղադրելու Արևելյան դպրոցի ենթակայքում: Ինձ շատ է դուր գալիս այս ջոկատը: Սա աշխարհի ամենալավ ջոկատն է: Ես սիրում եմ ընկեր Մարգարիտին: Նա ամենալավ ընկեր Մարգարիտն է այս աշխարհում:

  • Թիլա  says:

    Ինչպես եմ պատրաստվում ամառային ճամբարին
    Ես իմ ամառային ճամբարը անցկացնելու եմ մեր սիրելի մայրենիի ուսուցչուհու հետ` ընկեր Մարգարիտի: Մենք գնալու ենք Աստվածածին եկեղեցի, Արուճի եկեղեցի և այլն: Մենք շատ ռադիոներ ենք պատրաստելու:Մեր ջոկատի դասատուն շատ է սիրում ճամփորդել, շատ է սիրում մեզ, մի խոսքով` մեր ամենալավ դասատուն է, ես իրան շատ եմ սիրում:

Թողնել մեկնաբանություն