Մանկավարժական աշխատողների գարնանային ճամբար

Մարտի 27-31

Աշխատակարգ

Կրթահամալիրում

09:00-12:15. աշխատանք Մայր դպրոցում (դպրոցներում)

  • 09։00-09։30` ընդհանուր պարապմունք
  • 09։30-10։30` աշխատանք նախագծային խմբերով, ինքնակրթության ծրագրով պարապմունքներ. Նվարդ Սարգսյան, ներկայացման  նոր ծրագիր
  • 10։30-11։30` ՏՀՏ գործիքներ, Տիգրան Փարսիլյան
  • 11։30-12։15` պարատուն, երգչախմբեր

12:30-13:00. ընդմիջում դպրոցներում
13:00-15։00. աշխատանք դպրոցներում

  • ուսումնական կաբինետների, սրահների մաքրություն
  • բակի գարնանային խնամք
  • կրթական պարտեզ. շրջակա միջավայրի բարելավման նախագծերի մշակում
  • «Ուսումնական գարուն» նախագծով աշխատանք սովորողների հետ
    Արմինե Մնացականյան
    Մերի Գրիգորյան
  • այլ աշխատանք ըստ անհատական պլանների
    Մերի Գրիգորյան

14։00` 2-4 տարեկանների մանկավարժական աշխատողների երգչախումբ-լաբորատորիայի սեմինար-պարապմունք (երկուշաբթի, հինգշաբթի)

15:00-16։00.

  • շախմատ, սեղանի խաղեր. Սեբաստիա մոլ
  • մարզական պարապմունքներ
  • երկուշաբթի, հինգշաբթի` «Սեբաստացիներ» երգչախմբի պարապմունք

«Ուսումնական գարուն» արտագնա նախագծեր

  • Եռօրյա ճամբար Ալավերդի, Անահիտ Գևորգյան, Իվետա Ջազյան
  • Դասավանդողների հայրենագիտական մեկօրյա ճամփորդություն՝ ձնծաղիկներով հիանալու
    անհատական և խմբային նախաձեռնությունները հրապարակվում են մինչև մարտի 17-ը։

Կազմակերպումը

Մանկավարժական աշխատողը

  1. Մինչև մարտի 13-ը իր ուսումնական բլոգում հրապարակում է գարնանային ճամբարի իր աշխատանքները.
    – ինքնակրթության ծրագիր (ինչ է սովորելու, ինչպես, ինչ պայմանավորվածություն ունի)
    – ինչ խորհրդատվություն է առաջարկում գործընկերներին (ինքնակրթության ծրագրով պարապմունք)
    – տեխնոլոգիական, երաժշտական, հասարակագիտական, գրական թատրոնի, այլ նախագիծ, որ առաջարկում է իրականացնել
    – ընտրած մարզական գործունեությունը` խաղային մարզաձև (վոլեյբոլ, բասկետբոլ, ֆուտբոլ, ձեռքի գնդակ), մարմնամարզություն, նետաձգություն, սուսերամարտ, լող, ֆիզիկոթերապիա, ձիավարություն, շախմատ
    – ընտրած երաժշտական գործունեությունը` պարատուն, երգչախումբ
    – սովորողների հետ իրականացվող «Ուսումնական գարուն» նախագծերը` հեռավար-առցանց իրականացվող, սովորողների հետ դպրոցում-կրթահամալիրում իրականացվող, արտագնա իրականացվող
    – սովորողների հետ իրականացվող միջավայրի խնամքի նախագծերը` կաբինետում, դպրոցում, բակում
  2. մինչև մարտի 17-ը իր անմիջական ղեկավարի հաստատմամբ իր բլոգում հրապարակում է շաբաթվա իր անհատական աշխատաժամանակը
  • մինչև ապրիլի 4-ը իր բլոգում տեղադրում է գարնանային ճամբարի իր հաշվետվությունը:

Դպրոցի ղեկավարը

  • Ապահովում է անհատական և խմբային աշխատանքի անհրաժեշտ տարածքները, պայմանները,  անհրաժեշտ գործիքներ։
  • Ամեն օր հրապարակում է մանկավարժական աշխատողների ճամբարի և «Ուսումնական գարուն» նախագծի հաջորդ օրվա ծրագիրը։
  • Մարտի 24-ին հրապարակում է աշխատողների անհատական պլանները, ապրիլի 11-ի վարչական խորհրդում՝ մանկավարժական աշխատողների դպրոցի հաշվետվությունը (ցուցանիշներ), շարունակվող նախագծերը։

Մասնագիտական խմբի ղեկավարը.

  • Խորհրդատվությամբ աջակցում է մասնախմբի անդամներին, մասնախմբի բլոգում հավաքում է նրանց «Ուսումնական գարուն» ուսումնական նախագծերը
  • որպես դասավանդող` առաջարկում է դասավանդողների, սովորողներների հետ իրականացվող իր նախագծերը։

Մասնագիտական խումբը կարող է կազմակերպել սեմինար պարապմունք.

Թողնել մեկնաբանություն