Արտակարգ պատահար

Արտակարգ պատահար
01.09.2017
Արևելյան դպրոցում  գրաֆիկով այսօր ոռոգման ջրի օր է, բայց ջուրը բարձրանում է մինչև Վահան Ասատրյան պուրակ, Արևելյան դպրոցի պարտեզ չի հասնում: Ծառերը ջրում ենք խմելու ջրով:

 

Արտակարգ պատահար
11.07.2017
Արևելյան դպրոցում, ժամը 15:00-ից դադարեցվել է խմելու ջուրը:  1-85 հեռախոսահամարից ճշտեցինք, որ ջրանջատում չկա Մալաթիա Սեբաստիայում:

 

Արտակարգ պատահար
06.07.2017
Արևելյան դպրոցում ժամը 12-30-ից դադարեցվել է ջրամատակարարումը:1-85 հեռախոսահամարից ճշտեցինք,որ ջրամատակարարումը դադարեցվել է ւև կվերականգնվի 20-00:

 

 

Արտակարգ պատահար

29.07.2017

Այսօր՝ժամը 9-30 րոպե,Արևելյան դպրոցի ճամբարական Արեգ Հակոբյանը հեծանիվ վարելիս ընկել է և վնասել ձեռքը:Ցուցաբերել ենք առաջին բուժօգնություն և տեղեկացրել ծնողներին:

 

Արտակարգ պատահար
23.05.2017

Այսօր՝ մայիսի 23-ին, երեքշաբթի օրը, ըստ ոռոգման ռեժիմի, Արևելյան դպրոցի հերթն է ոռոգման ջրով ջրելու, բայց ժամը 14:00 ջուրը կտրվեց: Մայր դպրոցից ճշտեցի, որ Մայր դպրոցում էլ չկա:

 

Արտակարգ պատահար
16.05.2017
Այսօր՝ մայիսի 16-ին, ոռոգման ջրի հերթը Արևելյան դպրոցինն է, բայց ջուրը չկա: Զանգեցի Մայր դպրոցի այգեպան Գևորգին, ասաց՝ երեկ էլ չի եղել:

Արտակարգ պատահար
05.05.2017

Այսօր ժամը 12-30 րոպե 5 տարեկանների սան Դավիթ Ղահրամանյանը աննկատ դուրս է եկել խմբասենյակից և դուրս եկել շենքից:Անմիջապես տեղեկացվել են ծնողները, սկսվել է որոնումները , հայրիկը գտել է ոստիկանությունից:

 

 

 

Արտակարգ պատահար
20.03.2017

Արևելյան դպրոցի 3-1 դասարանի սովորող Ստելա Ղոսալմյանի մոտ հայտնաբերվել է  ջրծաղիկ հիվանդությունը:Ստելան  գտնվում է տանը:

Դասասենյակում   ձեռնարկվել են սանհիգենիկ միջոցներ:

 

 

09.03.2017

Արտակարգ պատահար

181 դպրոցի և նոր դպրոցի միջանցքում  ջրեր են հոսում, վերևից նոր կոյուղի է վնասվել: 1085 հեռախոսահամարը չի միանում, զանգել ենք թաղապետարանի կոմունալ բաժին՝ 011518548, ասացին, որ մեկ ժամվա ընթացքում կմոտենան:

 

Արտակարգ պատահար
07.03.2017

Արևելյան դպրոցի 1-1 դասարանի սովորող Արթուր Սարյանի մոտ հայտնաբերվել է  ջրծաղիկ հիվանդությունը:Արթուրը գտնվում է տանը:
2-4 տարեկանների խմբի սան Գրիգոր Գրիգորյանի մոտ հայտնաբերվել է քութեշ սուր վարակիչ հիվանդություն:Սանը գտնվում է հիվանդանոցում:
Դասասենյակում և խմբասենյակում  ձեռնարկվել են սանհիգենիկ միջոցներ:

 

 

 

Արտակարգ պատահար
25.01.2017

Այսօր,երկար դասամիջոցին 4-2 դասրանանի սովորող Հայկ Պողոսյանը և 5-1 դասարանի սովորող Տիգրան Այվազյանը  մաթեմատիկայի դասասենյակի դուռը անզգույշ փակելու հետևանքով կոտրել են դռան ապակին:
Ծնողները տեղեկացվել են և  կփոխհատուցեն վնասը:

 

 

 

 

28.12.16

Վնասված կոյուղու վթարը դեկտեմբերի 29-ին  էլ վերացված չէ՝ նորից ջուրը հոսում է, նորից եմ զանգում, բայց այսօր չեն պատասխանում, երեկ՝ չեկան: Այս պահին մի դիտահորից դուրս է գալիս, լցվում է՝ մյուսը:

09.01.17

Հունվարի 9-ին դեռ վերացված չէ կոյուղու վթարը, որը վտանգավոր է դարձնում սովորողների անցուդարձը: Զանգել ենք  և’ կենտրոնական թեժ գիծ, և’ Երևան-ջուր: Պատասխանեցին, որ աշխատանքային խմբեր կուղարկեն օրվա ընթացքում:

10.01.17

Նախորդ օրվա զանգերին չեն արձագանքել,դիտահորերը բաց են և շարունակվում է ջուրը մի դիտահորից լցվել մյուս դիտահորը:
Այսօր նորից զանգահարել ենք ,խոստացել են, որ  գան: Նամակ ենք գրել Երևանի քաղաքապետին.

12.01.2017
Հունվարի 11-ին վնասված կոյուղու համար աշխատանքային խումբ եկավ, սկսեցին քանել, քանդող մեքենան վնասվեց, խոստացան, որ այսօր կգան, բայց առաավոտյան նորից ջուրը լցվում է տարածք… Նորից զանգել ենք…

13.01.2017

Դպրոցում շատ թույլ է ինտերներտ կապը:

23.012017

Արևելյան դպրոցում շարունակվում է ինտերնետի թույլ կապը (արագությունը 0,27 է՝ 3-ի փոխարեն)